Jump to content

Սոնդիի թեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոնդիի թեստ[1], մշակված հոգեբույժ և հոգեվերլուծող Լեոպոլդ Սոնդիի կողմից 1947 թվականին։ Դրա նպատակն էր բացահայտել հոգեկան խանգարումները։

Նախապայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկայի հիվանդներին հետևելով, Լեոպոլդ Սոնդին բացահայտեց որոշակի օրինաչափություններ. հիվանդները շփվում էին այն մարդկանց հետ, ովքեր ունեն նմանատիպ հոգեկան խանգարումներ։ Մարդկանց չգիտակցված ներգրավվումը ինքնին պայմանավորված է գենետիկական նախատրամադրվածություններով։ Ինչի վրա և հիմնված է Սոնդիի ճակատագրի վերլուծության տեսությունը[2]։

Համաձայն տեսության, յուրաքանչյուր անհատ ամբողջ կյանքի ընթացքում ժառանգված գենոտիպային հատկությունների հիման վրա (գենոտրոպիզմ) դրսևորում են վերաբերմունք այն մարդկանց նկատմամբ, ովքեր մոտ են իրենց անձնական օրինակին։ Էնդոկրինոլոգիայի և կոնստիտուցիոնալ ախտաբանության լաբորատորիայում նա հավաքեց լայնածավալ փորձարարական նյութեր, օգտագործելով լուրջ հոգեբանական խնդիրներ և տարբեր հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց լուսանկարչական արտապատկերումներ։ Կլինիկական-գենետիկական ուսումնասիրության տվյալները ձևավորվել են ութ նախատրամադրվածությունների փորձարկման հիմքի վրա, որը ներկայացված է ճակատագրի վերլուծության տեսքով և հիմնված է Զիգմունդ Ֆրեյդի անգիտակցականի և հոգեվերլուծական տեսության վրա[3]։

Թեստի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձը հետևյալն է, որ մարդը պետք է ընտրի տղամարդկանց և կանանց այն դիմապատկերը, որը մեզ վանում կամ հրապուրում է։ Յուրաքանչյուր դիմանկար ամենավառ ձևով արտացոլում է մարդու 8 հիմնական նախատրամադրվածություններից մեկը։

Նրանցից յուրաքանչյուրը, կախված ֆորմալ ցուցանիշներից, բացահայտում է մեկ կամ մի քանի պաթոլոգիա կամ հետազոտվող անձի խնդիրը[4]։

Սոնդին կարծում էր, որ տիպաբանորեն տարբեր անհատական կառույցներ կարող են ներկայացվել այս 8 հիմնական նախատրամադրվածությունների տարբեր զուգորդումներով[5]

h — սեռական չտարբերակվածություն;

s — սադիզմ-մազոխիզմ;

е — էպիլեպսիայի նախատրամադրվածություններ;

hy — հիստերիկ նախատրամադրվածություններ;

k — կատատոնիայի դրսևորումներ;

р — պարանոյա (խելագարություն);

dդեպրեսիվ վիճակներ;

m — մանյակային դրսևորումներ:

Մեկնաբանության հիմնական սկզբունքները։ Ճակատագրի վերլուծությունը։
[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Սոնդիի միտումների տեսության, միտումների գործոնը- դրանք առաջատար ռադիկալներ են։ Նրանք ունեն վեափոխելու դրսևորման տարբեր ձևեր, այսինքն ունեն մի քանի տատանումներ, որոնք դրսևորվում են «ճակատագրի հնարավորությունների» մեջ։

Վերափոխման հնարավորությունների շնորհիվ մարդը ունի բազմաթիվ հավանական հեռանկարներ, այլ ոչ թե նախապես կանխորոշված։ Հասկանալով կյանքում այս ութ միտումների իրականացման բազմաթիվ հնարավորությունները, Սոնդին պնդում է հետևյալը.

  1. Յուրաքանչյուր գործոնի ներգրավումը համապատասխանում է ֆիլոգենետիկ, ընդհանուր, պատմական դրսևորման առաջնային ձևին, որը արմատավորված է կենդանական աշխարհի ներկայացուցիչների արձագանքում, հատկապես պրիմատների համայնքում։ Միայն այսպես կոչված Ես-գործոնը կենդանական թագավորությունում ոչ մի առաջնային ձև չունեն, նրանք բնորոշ են միայն մարդուն։
  2. Յուրաքանչյուր ներգրավված գործոն ունի հատուկ դրսևորման ձև վաղ մանկության մեջ, որը լիովին համընկնում է Ֆրեյդի նախածննդյան մասնակի միտումների հետ։
  3. Յուրաքանչյուր շարժիչ գործոնի երկբևեռ բնույթը կարող է դրսևորվել արդեն իսկ առաջին սեռական հասունության մեջ (երեքից մինչև վեց տարեկան)։ նախատրամադրվածությունների երկբևեռ գործոններ, ինչպիսիք են անձնավորության սեր-մարդկության սեր (h), ակտիվություն-պասիվություն (s), Աբել-Կայեն (е), սնափառություն-ամոթխածություն (hy), աուտիզմ- հրաժարում սեփական Ես-ից (k), ինֆլյացիա-պրոյեկցիա (р), որոնում-սևեռվում (d), կպչուն ջղաձգություն-հատում (m), առաջանում են այս հակադրությունները, որոնք արդեն հայտնաբերվել են վաղ մանկության տարիքում թեստի քննության արդյունքում։
  4. Նախատրամադրվածության ութ գործոններից յուրաքանչյուրը առաջացնում է որոշակի բնութագրական հատկանիշներ, որոնք հնարավորություն է տալիս հասկանալու ուսումնասիրվող անձի տիպաբանական կողմնորոշումը, որը համապատասխանում է նորմերին։
  5. Նախատրամադրվածության յուրաքանչյուր գործոն պայմանավորում է մասնագիտությունների որոշակի շրջան, ինչպես նաև հաղորդակցության և հետաքրքրությունների որոշակի շրջանակ։
  6. Նախատրամադրվածության յուրաքանչյուր գործոն պայմանավորում և որոշում է անձի հոգևոր կյանքի տեսակը և նրա գործունեությունը այս ոլորտում։ Այսպիսով, մեթոդիկայի հնարավորությունները ավելի խորքային բացահայտելու համար ընտրվում է անձի սոցիալական և մշակութային կյանքի ուղղությունը։ Ինչպես Սոնդին է կարծում, այս գործոնները նախապես որոշում են, թե արդյոք իր հոգևոր ունակությունները կիրառվում է մշակույթի և հումանիզմի ոլորտում (h), տեխնիկայի և քաղաքակրթության (s), կրոնի և էթիկայի (е), թատերական արվեստի (hy), փիլիսոփայության, հոգեբանության, մաթեմատիկայի, բանասիրության (k), պոեզիայի, գիտական հետազոտության (р), ազգային տնտեսության, տնտեսության, արվեստի հավաքածուներում (d), ելույթներում (բանախոս, երգիչ) (m): Միևնույն ժամանակ Սոնդին շեշտում է, որ ինքը չի ենթադրում սուբլիմացիա՝ որպես սպառնալիքի ենթարկված սեռական ցանկությունների տեղաշարժ (ըստ Ֆրեյդի), այլ գոյություն ունեն ինքնուրույն հոգևոր արժեքներ։
  7. Նախատրամադրվածության ութ գործոնները որոշում են հենց այն հատուկ ցավոտ ախտանիշները, որոնք չեն ծագում այլ գործոններից կամ ախտանիշներից, և կարող են հանդես գալ հոգեկան խանգարումների կլինիկական դրսևորումների տեսքով։

Թեստի կիրառություն և ադապտացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Սոնդը հիմնական փորձարարական տվյալների հիման վրա պնդեց, որ սոցիոմշակութային և էթնիկական տարբերությունները չեն ազդում թեստի արդյունքների վրա, քանի որ նախատրամադրվածությունների կառուցվածքը համամարդկային է ցանկացած ազգի համար։ Թեստը լայն հնարավորություններ է տալիս բացահայտելու տարբեր ասպեկտներ և անհատականության հատկություններ, վերջին տարիներին մեթոդիկան հաջողությամբ կիրառվել է հոգեբանական խորհրդատվության մեջ- ընտանեկան, մանկավարժական, անձնակազմի ընտրության, անվտանգության ծառայության, սպորտի, իրավապահ մարմիններում[6]։ Դիմանկարի ընտրության մեթոդից օգտվելը զգալիորեն օգնում է ստեղծել անհատի ամբողջական պատկերը, օգնում է հոգեբանին տեսնել մարդկային վարքի բարդ մեխանիզմները, որոնց ծագումը ընկած է անգիտակից վիճակում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Korol, M.P. (2015). «Modification of society in the nation: russian option». Social’naya politika i sociologiya. 14 (3): 113–118. doi:10.17922/2071-3665-2015-14-3-1-113-118. ISSN 2071-3665.
  2. Hänsel, R. (1972). Lehrbuch der Pharmakognosie. Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg. էջեր 492–542. ISBN 978-3-662-08317-8.
  3. «Тест Сонди - ТЕСТ ВОСЬМИ ВЛЕЧЕНИЙ СОНДИ И ЕГО МОДИФИКАЦИЯ - МЕТОД ПОРТРЕТНЫХ ВЫБОРОВ МПВ». mirtestoff.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Собчик Л. Н. — Метод портретных выборов (тест восьми влечений Сонди) | Эльтуиция - скорая психологическая помощь | жизнь/здоровье/наука». www.eltuicia.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. Analyse structuro-sémantique des parémies zoophytonymiques lubà. Peter Lang. ISBN 978-2-87574-271-1.
  6. Szondi, Léopold (1982). Qu’est-ce que l’homme ?. Presses de l’Université Saint-Louis. էջեր 675–682. ISBN 978-2-8028-0028-6.
  7. BOCKOVEN, J. SANBORNE (1950-09). «Schicksalsanalyse. Erstes Buch, Wahl in Liebe, Freundschaft, Beruf, Krankheit und Tod. (Fate-Analysis. First Book, Choice in Love, Friendship, Vocation, Disease, and Death.)». American Journal of Psychiatry. 107 (3): 238–238. doi:10.1176/ajp.107.3.238. ISSN 0002-953X.