Սուբլիմացիա (հոգեբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուբլիմացիա (այլ կիրառումներ)

Սուբլիմացիա, սուբլիմում (ուշ լատ․ sublimatio՝ վսեմացում, լատ․ sublimare՝ բարձրացնել), հոգեբանության մեջ, հոգեկան հուզմունքից բխող հակումների էներգիան վերափոխող և անձին հասարակական գործունեության կամ ստեղծագործական աշխատանքի մղող հոգեկան պրոցես։ Սուբլիմացիան ինքնագիտակցության մակարդակի յուրահատուկ բարձրացում է՝ բյուրեղացնելու և վսեմացնելու այն ամենը, ինչ տարբեր պատճառներով (սոցիալական ու բարոյական պահանջներ, հոգեբանական ճնշում) չի կենսագործվում մարդու վարքի և գործունեության մեջ։ Սուբլիմացիայի միջոցով վերլուծվում և նոր գնահատականի են արժանանում մարդու մտավոր, բարոյական և գեղագիտական ըմբռնումները, նոր լիցք և բովանդակություն են ստանում նրա սոցիալական այլասիրական (ալտրուիստական) ձգտումները։ Սուբլիմացիա հասկացությունը մտցրել է Զ․ Ֆրեյդը (1900)։ Ֆրեյդիզմը, գռեհկացնելով Սուբլիմացիայի երևույթը, նրա ակունքները և դրդապատճառները սահմանափակում է սեռական բնազդի (լիբիդո) և ինքնապաշտպանական մեխանիզմների շրջանակներում։ Սուբլիմացիան ըստ էության ինքնորոշման, ինքնավերափոխման և ինքնադաստիարակման օրինաչափ պրոցես է։ Նրա պրոբլեմներին կարևոր տեղ են հատկացնում ստեղծագործական, մանկան, սպորտի և այլ հոգեբանությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175 CC-BY-SA-icon-80x15.png