Սոնա Մակարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնա Մակարյան
Ծնվել էնոյեմբերի 26, 1972(1972-11-26) (51 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգչուհի

Սոնա Այվազի Մակարյան (նոյեմբերի 26, 1972(1972-11-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, արվեստագիտության թեկնածու[1] (2015):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնա Մակարյանը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, որն ավարտել է 1997 թվականին (Հովհաննես Բադալյանի դասարան)։ 2013 թվականին ավարտել է «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետության» հայ երգեցողության լրացուցիչ կրթության դասընթացը (ղեկավար՝ Արզաս Ոսկանյան

1994-2000 թվականներին երգեցողություն է դասավանդել Գեղագիտության ազգային կենտրոնի դպրոցում, 2000-2003 թվականներին՝ Երևանի № 23 դպրոցում, 2007-2011 թվականներին՝ Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 2007 թվականին սկսել է երգեցողություն դասավանդել Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, իսկ 2014 թվականից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

2015 թվականին Սոնա Մակարյանը դարձել է «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի մեներգչուհի։ Մրցանակների է արժանացել միջազգային (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան) և հանրապետական մրցույթներում, մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, համերգներով և մենահամերգներով հանդես եկել Հայաստանում և արտերկրում։

Սոնա Մակարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ երգիչների և դիրիժորների կատարողական արվեստին։ Հեղինակել է «Ամեն ինչ վոկալ արվեստի մասին» (2013) դասագիրքը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 – Ա. Իսահակյանի անվ. երիտասարդ կատարողների և ստեղծագործությունների մրցույթ-փառատոնի 1-ին կարգի մրցանակ,
  • 1997 – Ա. Իսահակյանի անվ. երիտասարդ կատարողների և ստեղծագործությունների մրցույթ-փառատոնի 2-րդ կարգի մրցանակ։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սոնա Մակարյան
  2. «ՆՈՐ ԳՐՔԵՐ։ Տեղեկատվական ցանկ, 2017» (PDF). էջ 219. Վերցված է 2022.23.01-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։