Հովիկ Սահակյան
Հովիկ Սահակյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1956 (67 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Հովիկ Սաշայի Սահակյան (ապրիլի 20, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թառահար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովիկ Սահակյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 20-ին Վարդենիսում (ներկայում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)։ Սովորել է Վարդենիսի երաժշտական դպրոցի թառի բաժնում։ 1979 թվականին ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի թառի, 1984 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի թառի, դիրիժորության բաժինները։
1976-1979 թվականներին եղել է Հայաստանի, ՀՊՄԻ ժողովրդական գործիքների նվագախմբերի ղեկավար և դիրիժոր։ 2008-2015 թվականներին՝ «Նարեկացի» արվեստի միության համանուն մանկապատանեկան ժողովրդական գործիքների անսամբլի ղեկավար[1][2], իսկ 2015 թվականին դաձել է «Նովա» ժողովրդական գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար։ «Ջնար» ավանդական երաժշտական անսամբլի հիմնադիրն է։ 2005 թվականին սկսել է դասավանդել Երևանի Բ. Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում, որտեղ դարձել է նաև նվագախմբի ղեկավար), 2006 թվականից դրան զուգահեռ սկսել է դասավանդել Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում (որտեղ նույնպես դարձել է նաև նվագախմբի ղեկավար)։
Ֆրանսիայում գործող «Գուսան» անսամբլի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Գ. Մուրադյան) մասնակցել է «Հայ մշակույթի օրեր Ֆրանսիայում» փառատոնին։ Կազմել է «Հայկական ժողովրդական մեղեդիներ ժողովրդական նվագարանների համույթների համար» (2013), «Թառ» (2016) ուսումնական ձեռնարկները։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 – Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված ՀՀ նվագախմբերի մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մակարյան Ս., Հայ ավանդական երաժշտության երախտավորը. Թառահար և դիրիժոր Հովիկ Սահակյան, Երևան, 2016։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |