Սոմալի Մամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

կխմեր.՝ ម៉ម សុម៉ាលី
Դիմանկար
Ծնվել էմոտ 1970
ԾննդավայրMondulkiri Province, Կամբոջա
Քաղաքացիություն Կամբոջա
Մասնագիտությունգրող և իրավապաշտպան
 Somaly Mam Վիքիպահեստում

Սոմալի Մամ (կխմեր.՝ ម៉ម សុម៉ាលីմոտ 1970, Mondulkiri Province, Կամբոջա), կամբոջացի հասարակական գործիչ, իրավապաշտպան, պայքարում է սեռական ստրկության դեմ, ինպես նաև աջակցում է սեռական բռնության զոհ դարձած մարդկանց, նպաստելով հասարակությունում նրանց ինտեգրմանը։ «AFESIP» բարեգործական կազմակերպության համահիմնադիրն է։ Հեղինակել է «Սարսափի շշուկ»-ը ինքնակենսագրականը, որտեղ պատմում է սեռական ստրկության և «AFESIP»-ի գործունեության մասին։

Կենսագրությունը մինչև AFESIP[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմալի Մամը ծնվել է, ըստ իր մոր տվյալների, 1970 թվականից 1971 թվականը ընկած հատվածում, Կամբոջիայի գյուղերից մեկում (իր ծննդյան ամսաթիվը Սոմալին չգիտի)։ Նրա ծնողները, ինչպես ինքն է ենթադրում, մահացել են Պոլ Պոտի կառավարման տարիներին տեղի ունեցած Կամբոջայի ցեղասպանության ժամանակ։

Մի անգամ այն ընտանիքում, ուր նա ապրում էր, իրեն ծանոթացնում են մի տարեց տղամարդու հետ, նրան ներկայացնելով, որպես պապիկ, ասելով, որ կատարի պապիկի պահանջները։ Անհայտ է` «պապիկ»-ը իսկապես ազգակցական կապ ուներ Սոմայիիի հետ, թե ոչ։

«Պապիկ»-ը Սոմալին տարավ ուրիշ գյուղ, որտեղ Սոմալին նրա հետ զբաղվում է տնային տնտեսությամբ և օգնում գյուղատնտեսական գործերում։ Մի անգամ տեղի գյուղական դպրոցի ուսուցիչը հարցրեց նրան, թե նա ինչու դպրոց չի գնում և պայմանավորվեց «Պապիկ»-ի հետ, որպեզսի սրանից հետո Սոմալին հաճախի տեղի դպրոցը։ «Պապիկ»-ը պայման դրեց, որպեսզի Սոմալիի ուսումը չխանգարի իր տնային գործերին։ Սոմալին դպրոցում աչքի էր ընկնում առաջադիմությամբ. նա շատ արագ լրացնում է իր բաց թողածը և սկսում է սովորել իր հասակակիցների հետ։ Շատ հաճախ ուսուցիչներն իրենց հաշվին նրան համար գրքեր և տետրեր էին գնում։ Եվ ընդհանարապես, ուսուցչի ընտանիքը ամեն կերպ օգնում էր նրան։

Պատանեկության տարիներին «պապիկը» նրան կնության է տալիս մի զինվորի, որը շատ կոպիտ էր Սոմալիի հետ և հաճախ բացակայում էր` մասնակցելով ռազմական գործողությունների։ Ամուսնության տարիներին Սոմալին աշխատել է զինվորական հոսպիտալում։ Ավագ բժիշկները մի քանի անգամ բռնաբարել են նրան։

Սեռական ստրկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Սոմալիի ամուսինը չի վերադառնում իր հերթական բացակայությունից հետո։ Շուտով զինվորական հոսպիտալ է գալիս «Պապիկ»-ը, տանում նրան քաղաք և վաճառում, որպես սեռական ստրուկ հասարակաց տանը։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ Սոմալին եղել է 16 տարեկան։ Հասարակաց տանը նա եղել է սեռական ստրուկ, նրան, ինչպես նաև մնացած աղջիկներին, ստիպել են սեռական հարաբերություններ ունենալ տարբեր տղամարդկանց հետ։ Մի անգամ նա օգնել է հասարակաց տուն նոր ընդունված երկու աղջիկների փախչել այնտեղից, ինչից հետո սուտինյորը պատժել է նրան։ Մեկ անգամ էլ փորձել է փախչել, սակայն տաքսու վարորոդը, որին նա խնդրել էր օգնել, Սոմալին հետ է տանում հասարակաց տուն. այս դեպքից հետո նա հասկանում է, որ քաղաքի տաքսու վարորդները կապված են հասարակաց տան հետ։

Չնայած պահպանակների բացակայությանը, Սոմալին ոչ մի անգամ չի հղիանում։ Այդ ընթացքում մահանում է «Պապիկ»-ը, որի մահից հետո հայտնվում են բազմաթիվ մարդիկ, որոնց պարտք էր «Պապիկ»-ը (իրականում հայտնի չէ, թե արդյոք «Պապիկ»-ը պարտք էր նրանց թե ոչ, և ստիպում են Սոմալին հետ վերադարձնել «Պապիկ»-ի պարտքերը։ Այս մասին նա գրում է իր ինքնակենսագրական գրքում։

Հասարակաց տնից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակաց տանը գտնվելուց 3-4 տարի անց նրա ղեկավարը՝ «մորաքույր Պաուվէն», նրան ազատ է արձակում, ասելով, որ գնա ուր որ կամենա։ Ազատության մեջ Սոմալիի այլ ելք չէր մնում, քան իր ապրուստը վաստակել մարմանավաճառությամբ։ Հետագա երկու տարիների ընթացքում նա ժամանակ առ ժամանակ վերադառնում է «մորաքույր Պաուվէն»-ի մոտ, սակայն հետզհետե ավելի քիչ է գնում և ի վերջո դադարում է այնտեղ գնալ։

Մի անգամ նա հանդիպում է ոմն Դիտրիխի՝ գերմանացի, որն աշխատում էր Կամբոջիայում գտնվող գերմանական կազմակերպություններից մեկում։ Դիտրիխը շատ լավ է վերաբերվում նրան։ Նա Սոմալիի համար նոր հագուստ և այլ իրեր է գնում։ Կամբոջայից մեկնելուց առաջ Դիտրիխը Սոմալիին մեծ չափի գումար է թողնում։ Այդ գումարով նա օգնում է իր հետ Հասարակաց տանը մարմանավաճառությամբ զբաղվող աղջիկներին։ Դիտրիխի մեկնելուց հետո Սոմալին շարունակեց զբաղվել մարմնավաճառությամբ, բայց այս անգամ նա փնտրում էր եվրոպացի հաճախորդներ։ Մի անգամ իր այդ աշխատանքի ընթացքում նա հանդիպում է Պիեռին, որն աշխատում էր տեղի ֆրանսիական բարեգործական կազմակերպությունում։ Սոմալին դառնում է նրա սիրուհին, իսկ հետագաոյւմ նրանք պաշտոնապես ամուսնանում են։ Երբ Պիեռի աշխատանքն ավարտվում է, նրանք մեկնում են Ֆրանսիա, ապա ավելի ուշ վերադառնում են Կամբոջա։

AFESIP[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբոջա վերադառնալուց հետո Սոմալին իր գործընկերներին է ներկայացնում բարեգործական կազմակերպությունը, որի շրջանականերում նա այցելում էր հասարակաց տներ և տեղի աղջիկների՝ սեռական ստրուկներին բաժանում պահպանականեր, հիգիենայի պարագաներ, դեղորայք և այլն։ Միառժամանակ, նա աղջիկներին առաջարկում էր հեռանալ հասարակաց տնից` առաջարկելով բնականություն հաստատել իր և Պիեռի տանը։ Պիեռի հետ նրանք իրենց տանն առանձնացրել էին սենյակ, որտեղ ապրում էին 2-4 աղջիկ։ Այս աղջիկներին Սոլմալին և Պիեռը պահում էին իրենց հաշվին, ավելին, նրանք վարձում էին ուսուցիչներ, որպեսզի այդ աղջիկներին որևէ մասնագիտություն սովորցնեն, որպեսզի վեջիններս կարողանան գումար վաստակել առանց մարմավաճառության։ Սոմալին չէր գնում մորաքույր Պաուվէի հասարակաց տուն, քանի որ դեռ ուներ վատ հիշողություններ այդ տեղի հետ կապված։ Սուտենյորները, իմանալով, որ նա առաջարկում է աղջիկների փախչել նրանից, փորձում էին նրան ներս չթողնել իրեն հասարակաց տները։ Նրանից մեկը քշեց Սոմալիին` սպառնալով հրազենով։ Պիեռի խորհրդով նրանք դիմեցին ոստիկանություն, և այդ սուտենյորը կալանավորվեց։

Այդ ժամանակվանից ի վեր սուտենյորները սպառնում էին Սոմալիին ֆիզիկական բռնությամբ և սպանություններով։

AFESIP-ի ստեղծում և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակի հետ աղջիկների թիվն ավելացավ, ու Սոմալիի և Պիերի տունը դարձավ փոքր նման տեսակ գործունեություն ծավալելու համար։ Այդ իսկ պատճառով նրանք գնեցին առանձին տուն և 1996 թվականին Սոմալին պաշտոնապես գրանցեց իր բարեգործական ֆոնդը։ Վերջինս անվավեց AFESIP․ հապավումը ֆրանսերենի թարգմանաբար նշանակում է «Օգնություն արտակարգ իրավիճակներում գտնվող կանանց» (ֆր.՝ «Agir pour les Femmes en Situation Précaire»)։ Սոմալին ցանկանում էր ընտրել այն տեսակ անվանում, որը չի պարունակի տեղեկատվություն մարմնավաճառության մասին, այն մասին, որ ֆոնդի շահառուները եղել են կամ կան մարմանվաճառներ։ AFESIP-ն ֆինսավորվել է Եվրոպական միության, Յունեսկօ-ի, Իսպանիայի կառավարության և այլ կազմակերպությունների կողմից։ Սակայն ֆինանասավորումը միշտ անբավարար է եղել, քանի որ օգնության կարիք միշտ շատ աղջիկներ են ունեցել։ Ֆոնդը աղջիկներին ոչ միայն օգնում է կացարանով, ալյ նաև նրանց հնարավորություն է տալիս ձեռք բերել մասնագիտություն, տրամադրում է միջոցներ հետագայում իրենց նոր ձեռք բերված մասնագիտությամբ աշխատելու և հասարակությունում ինտեգրվելու համար։ Ֆոնդն աղջիկներին օգնում է նաև լուծել իրենց առողջական հարցերը, տրամադրում է նաև հոգեբանական, ինչպես նաև իրավաբանական օգնություն։ Ժամանակի հետ ֆոնդն իր գործունեությունը սկսեց տարածել նաև Կամբոջայի այլ քաղաքներում և հարևան պետություններում։

Ինչպես գրում է Սոմալին իր գրքում, իրեն վաճառել են ստրկության 16 տարեկանում, սակայն հետագայում սկսեցին վաճառել ավելի փոքր տարիքի աղջիկների։ Եվ այդ տեսակ երեխաներին ֆոնդը սկսեց օգնություն ցուցաբերել։ Այդ աղջիկներին նաև պետք էր, որպեսզի նրանք դպրոց հաճախեն, և Սոմալին արեց հնարավորը, որ նրանք դպրոց հաճախեն։ Նա իր գրքում պատմում է, որ սկզբնական շրջանում դպրոցում իրենց կացարանի աղջիկիներին վատ են վերաբերվել, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգավորվել է։ Սեռական ստրկության և մարմնավաճառների նկատմամբ վատ վերաբերմունքի նվազեցման նպատակով AFESIP-ի ֆոնդը սկսեց նաև անցկացնել դասընթացներ տղամարդկանց, ոստիկանների, ինչպես նաև զինվորականների շրջանում։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսին Newsweek-ը Կամբոջիայում անկախ հետաքննություն իրականացրեց, որի արդյունքում վեր հանվեցին փաստեր այն մասին, որ Սոմալի Մամը կեղծել է իր սեփական ինքնակենսագրությունը։ Ըստ նրա մանկության և պատանեկության բազմաթիվ ականատեսների, նա երբեք սեռական ստրկության մեջ չի եղել։ Այս դեպքերից հետո Սոմալին հրաժարական տվեց 2014 թվականի հոկտեմբերին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսին՝ Պիեռ Լեգրո, որից հետագայում բաժանվել է։ Պիեռից ունի աղջիկ և տղա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոմալի Մամ-«Սարսափի շշուկ»

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]