Սողնակ (նկար, Ֆրագոնար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սողնակ (Ֆրագոնարի նկար)ից)
Սողնակ
տեսակգեղանկար
նկարիչԺան Օնորե Ֆրագոնար[1]
տարիմոտ 1770
բարձրություն73,5 ± 0,1 սանտիմետր[2]
լայնություն93,5 ± 0,1 սանտիմետր[2]
ուղղությունռոկոկկո
ժանրinterior view?[2]
նյութկտավ[3] և յուղաներկ[3]
գտնվում էRoom 929?
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
պատվիրատուLouis-Gabriel de Véri-Raionard?
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/bolt, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E3%81%8B%E3%82%93%E3%81%AC%E3%81%8D%E3%80%8B, https://www.wga.hu/html/f/fragonar/father/2/08bolt.html կայք
Ծանոթագրություններ
 The Bolt by Jean-Honoré Fragonard Վիքիպահեստում

«Սողնակ»[4] (ֆր.՝ Le Verrou), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի կարկառուն ներկայացուցիչ Ժան Օնորե Ֆրագոնարի (1732-1806 թվականներ) վրձնին պատկանող նկար։ Այս ստեղծագործությունը նկարիչը վրձնել է 1774-1779 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Նկարը Լուվրի քարտագրացուցակում տեղ է գրավում 800 ուշագրավ արվեստի ստեղծագործությունների շարքում։ Ներկայում նկարը պահպանվում և ցուցադրվում է փարիզյան Լուվրի թանգարանում. թանգարանը այն ձեռք է բերել 1974 թվականին[5]։ «Սողնակ»-ը համարվում է Ֆրագոնարի ամենահայտնի նրբակիրթ-էրոտիկ թեմայով ստեղծագործությունը։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հովիվների երկրպագությունը» Ֆրագոնար, 1775 թիվ, Լուվրի թանգարան

Ժան Օնորե Ֆրագոնարի կողմից նկարը ստեղծվել է Իտալիա կատարած երկրորդ ճանապարհորդությունից հետո, որը ավարտել է 1774 թվականին[6]։ Այս նկարը պատվիրել է մարքիզ դը Վերին (Louis-Gabriel Véri-Raionard, marquis de Véri; 1722-1785): Վերջինս իր անհատական հավաքածուում արդեն ուներ Ֆրագոնարի կրոնական թեմայով վրձնած նկարից, որը աստվածաշնչյան «Հովիվների երկրպագությունը» (L’Adoration des bergers) տեսարանը մեկնաբանող կտավն էր։ Մարքիզը ցանկացավ ևս մեկ նկար ձեռք բերել Ֆրագոնարից։ Սակայն պատվիրեց լրիվ այլ ոճ ու տեսարան՝ ի հակադրություն առաջինի։ Ի դեպ, երկու նկարներն էլ ունեն նույն չափերն ու նույն գունային գամման[7]։

1777 թվականին վաճառվեց նկարի փոքր պատճենը։ 1784 թվականին Մորիս Բլոն (Maurice Blot; 1754-1818) Ֆրագոնարի կտավից ոգեշնչված ստեղծեց դրա փորագրությունը[8]։ Նկարի ստեղծման իրական ժամանակահատվածը տատանվում է 1774 թվականի և 1779 թվականի միջև։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սողնակ» կտավում պատկերված է երիտասարդ զույգ։ Նկարում այն պահն է, երբ սիրատածուն հանված է մինչև ներքնաշորերը։ Չկտրելով հայացքը տիկնոջից՝ իր սիրո օբյեկտից, սիրեկանն իր ձախ ձեռքով ամուր գրկել ու իրեն է քաշել կնոջը։ Իսկ տղամարդու աջ ձեռքը հակված է դեպի հակառակ ուղղությունը։ Այն դեպի դուռն է ձգված. տղամարդը փակում է դռան վերևի սողնակը։ Նրա սիրուհին, ով դեռևս հանդերձանքով է, փորձում է կանգնեցնել նրան։ Իր աջ ձեռքով փորձում է հրել տղայի գլուխը իսկ ձախ ձեռքով փորձում է դեպի դռան սողնակին հասնել։ Նկարում երևում է աղջկա դեմքը և դժվար չէ կռահել, թե ինչպիսի վերջաբան է սպասվում, երբ դուռն ամբողջությամբ կգոցվի։

Նկարի կոմպոզիցիան հիմնված է անկյունագծերի վրա. լուսավոր աջ անկյունից, որտեղ դռան վերևի սողնակն է, անկյունագիծն իջնում է դեպի սենյակի ձախ կողմի ներքևի անկյունը, որտեղ սեղան է դրված։ Սեղանին դրված է խնձորը՝ աստվածաշնչյան այն սիմվոլը, որը վերաբերում է արգելված պտղին և մեղանչումներին։ Նկարում երևում է նաև մեծ մահճակալը, որն արդեն բացված վիճակում է։ Սեղանի առջև գտնվում է արդեն տապալված աթոռը, որի վրա սիրատածուի սև հանդերձանքն է գտնվում։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի էսքիզը, որը «Քրիստիս» աճուրդի տանը վաճառվեց 1999 թվականի դեկտեմբերի 17-ին
  • Գոյություն ունի նկարի փոքր էսքիզը, որի չափերն են՝ 26×32,5 սմ։ Այդ նկարը 1999 թվականին դեկտեմբերի 17-ին, համար 95 լոտով «Քրիստիս» աճուրդի տանը վաճառվեց £ 5 281 500, գրեթե 8 080 000 €:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010064766
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,0 3,1 Joconde (ֆր.) — 1975.
  4. Большая советская энциклопедия, 1936. Том 58, с. 363.
  5. « Le tableau acquis par le Louvre en 1974»
  6. «…l’oeuvre illustre l'évolution du peintre après son second voyage d’Italie achevé en 1774.» [1]
  7. «Les deux tableaux n’ont de commun que leur format et leur gamme colorée…» [2]
  8. «La composition du Verrou apparut pour la première fois dans un dessin de Fragonard passé en vente en 1777 et fut popularisée par la gravure réalisée en 1784 par Blot.» [3]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողնակ (նկար, Ֆրագոնար)» հոդվածին։