Սոկոլ (մարզադաշտ, Մոսկվա)
| Տեսակ | մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ, վոլեյբոլ և Նետաձգություն |
| Տեղագրություն | Մոսկվա |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1938 |
![]() | |
| |
«Սոկոլ» մարզադաշտ (ռուս.՝ Стадион «Сокол»), մարզադաշտ Մոսկվայի կենտրոնում։ Գտնվում է Ելիզավետայի նրբանցք, 3ա հասցեով։ Մետրոպոլիտենի մոտակա կայարաններն են «Կուրսկայան», «Չկալովսկայան», «Բաումանսկայան»[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը կառուցվել է 1938 թվականին։ Դրանից հետո բազմիցս վերակառուցվել է։ Վերջին թարմացումը թվագրված է 2010-ով, երբ վերանորոգվել և կառուցվել են ցնցուղներով և ինֆրակարմիր սաունաներով կահավորված նոր հանդերձարաններ։ Հիմա մարզահամալիրում առկա են վերջին սերնդի արհեստական ծածկույթով երկու խաղադաշտ, վոլեյբոլի և նետաձգության խաղահրապարակներ, տրիբունաներ, ավտոկայանատեղ[1]։ «Սոկոլ» մարզադաշտը Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կառուցվածքում մարզական հերթափոխի նախապատրաստության դաշնային կենտրոնի օբյեկտ է։
Շահագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն օր «Սոկոլ» մարզադաշտում մարզվում են մանկական ֆուտբոլային խմբակներ, բուհերի ուսանողներ, ինչպես նաև բազմաթիվ կորպորատիվ թիմեր։ Պարբերաբար անցկացվում են զանգվածային մրցումներ և կորպորատիվ միջոցառումներ։ Ընդհանուր լսարանը տարվա ընթացքում հասնում է 200 հազարի (մասնակիցներ, մարզասերներ, ԶԼՄ-ներ)[2]։
Ֆուտբոլային դաշտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դաշտ № 1. արհեստական խոտածածկ, չափսերը՝ 62х96 մետր։ Տրիբունաներ՝ 800 հանդիսական։
Դաշտ № 2. արհեստական խոտածածկ, չափսերը՝ 62х82 մետր։ Տրիբունաներ՝ 400 հանդիսական։
Դաշտ № 3. արհեստական խոտածածկ, չափսերը՝ 25х50 մետր[2]։
Մարզահրապարակներ
Մրցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել նշանակալի մրցաշարեր.
- Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի գավաթ
- Իսպանական սիրողական լիգա
- Իտալական սիրողական լիգա[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Стадион «Сокол» - ФЦПСР». fcpsr.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.

