Սննդային շատակերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սննդային շատակերություն, սննդի ընդունման խանգարում, որն ուղեկցվում է անվերահսկելի ուտելու դրվագներով։ Ինչպես սննման խանգարումը և նյարդային բուլիմիան, այն ևս համարվում է սննդային խանգարման ընդհանուր ախտանիշ։

Խնդրի տարբեր դրվագներում մարդն արագորեն սկսում է ընդունել ավելորդ քանակության սնունդ։ Շատակերության ախտորոշումը զուգահեռաբար ուղեկցվում է վերահսկողության բացակայությամբ, ավելորդ քաշի և գիրության ձեռքբերմամբ[1][2]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի հինգերորդ հրատարակությունն առանձնացրել է շատակերության ախտորոշման հետևյալ չափանիշները[3]՝

  • Շատակերության կրկնվող և մշտական դրվագներ
  • Շատակերության դրվագներն ուղեկցվում են ստորև թվարկվող գործողություններով՝
    • Ուտել սովորականից շատ ավելի հաճախ
    • Ուտել մինչև անհարմար կուշտ լինելու զգացողությունը
    • Ուտել մեծ քանակության սնունդ առանց սովի զգացման
    • Միայնակ ուտելու ցանկություն (մեկուսացած)
    • Չափից շատ ուտելուց հետո մեղքի, զզվանքի և անհարմարության զգացողություն
  • Զգալի անհանգստություն կապված մեծ քանակության սնունդի ընդունման հետ
  • Կանոնավոր փոխհատուցող վարքագծի բացակայություն։

Անհանգստացնող ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատակերության առաջին նշաններից է համարվում շատ կարճ ժամանակահատվածում սննդի մեծ քանակության անհետացումը։

Շատակերությամբ տառապող մարդը շատ հաճախ անհարմարություն է զգում հանրային վայրերում, մեկ այլ անձի ներակայությամբ սննդի ընդունման ժամանակ[4]։

Մարդու մոտ կարող են զարգանալ նոր և չափազանցված սննդի ընդունման տարբերակներ։ Սրանք կարող են ներառել դիետաներ, որոնք ամբողջությամբ բացառում են սննդի որոշակի խմբերի (օրինակ՝ կաթնամթերք կամ ածխաջրեր) օգտագործումը։ Շատակերությունը կարող է սկսվել դիետայի առաջին փորձից առաջ[5]։ Խնդրի ժամանակ մարդը կարող է կուտակել սնունդ և ունենալ քաշի տատանումներ[4]։

Շատակերության ձեռքբերման մեկ այլ հնարավոր նշան կարող է լինել մարդու չափից շատ ուշադրությունը իր քաշին և մարմնի ձևին[6]։

Հիվանդությամբ տառապող մարդիկ շատ հաճախ զուգահեռաբար կարող են ունենալ ինքնասպանության մտքեր, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման կարիք[7][8][9][10]։

Շատակերության առաջացման մյուս պատճառը կապվում է հոգեկան առողջության և վաղ տարիքում առաջացած խնդիրների հետ[5]։ Շատակերությամբ տառապող մարդիկ կարող են ունենալ հոգեբանական անկայունության զգացում[5]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատակերության առաջացման հիմնական պատճառ չի առանձնացվում, այնուամենայնիվ, երկարատև դիետաները, հոգեբանական խնդիրները, մարմնի չափսերի հետ կապված խիստ մտահոգությունը կարող են հանգեցնել շատակերության։

Կան բազմաթիվ գործոններ, որոնք մեծացնում են մարդու մոտ շատակերության առաջացման ռիսկերը։ Օրինակ, եթե անձն ունի ընտանիքի անդամ, որը տառապել է սննդային շատակերությամբ, նույնպես հակված է ունենալու սննդային շատակերություն։

Հաճախ նաև անձը կարող է չստանալ ընտանիքի աջակցությունը, որը խանգարում է խնդրի բարձրաձայնման համար[11][12]։

Առողջական ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի շարք ֆիզիկական և հոգեբանական առողջական ռիսկեր, որոնց պատճառը կարող է լինել շատակերությունը։ Այդ ռիսկերն են դեպրեսիան, մի շարք այլ հիվանդություններ՝ որոնցից ավելի տարածված են սիրտ-անոթային հիվանդությունները[13]։

Ըստ մի քանի ուսումնասիրությունների՝ շատակերությամբ տառապող մարդիկ ավելի շատ են հակված ունենալու գիրություն, մարմնի զանգվածի բարձր ինդեքս, դեպրեսիա, սթրես[14][15]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար, շատակերությունը սկսվում է արագ, որի ժամանակ մարդը սկսում է ունենալ էմոցիոնալ թմրություն և չի կարողանում այդ դադարեցնել[16]։

Սննդային շատակերության ունեցող մարդկանցից շատերը փորձում են թաքցնել այդ պահվածքը շրջապատից և հաճախ ընկճված են իրենց քաշից։

Ի տարբերություն բուլիմիայով տառապող մարդկանց, սննդային շատակերությամբ տառապող մարդիկ հիմնականում սնունդի ընդունումից հետո քայլեր չեն անում օրգանիզմից այդ սնունդը հեռացնելու, ինչպես նաև չափից շատ չեն մարզվում ընդունած կալորիաները ծախսելու համար[17]։

Այնուամենայնիվ բուլիմիա ունեցող մարդկանց մեծամասնությունը տառապում է նաև սննդային շատակերությամբ։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատակերության խանգարման ներկայիս բուժումները հիմնականում բաղկացած են հոգեբանական թերապիաներից, ինչպիսիք են ճանաչողական վարքային թերապիան, միջանձնային հոգեթերապիան և դիալեկտիկական վարքային թերապիան[18][19][20]։

Ներկայումս չկա շատակերությունը բուժող որևէ դեղամիջոց[21]։

Շատակերության հոգեբանական բուժման երկարաժամկետ արդյունավետության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ ինչպես ճանաչողական վարքային թերապիան, այնպես էլ խմբային միջանձնային հոգեթերապիան արդյունավետորեն բուժում են սննդային շատակերությունը։ Ընդ որում՝ հիվանդների 64,4 %-ը լիովին հաղթահարում է խնդիրը[15]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիա/Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան անդրադարձել և թվարկել է սննդային շատակերության առանձնահատկությունները Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (1987 թվական)։

Ասոցիացիան, ներառելով շատակերությունը Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում, տեղեկացրել է խանգարման մասին՝ տալով դրան հոգեկան խանգարման բնորոշում։ Բնորոշումից հետո մեծացել է մարդկանց հնարավոր բուժում ստանալու հնարավորությունը և հիվանդության մասին տեղեկացվածությունը։

Դեղորայքային թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Սննդամթերքի և դեղերի վարչությունը հաստատել է Lisdexamfetamine Dimesylate դեղը, որպես շատակերության բուժման հաբ՝ թույլ տալով մի քանի հիվանդների բուժման մյուս փուլերին զուգահեռ ստանալ նաև դեղամիջոցը։ Ըստ վարչության հաշվետվության՝ դեղամիջոցի ընդունումը մի քանի կողմնակի ազդեցություն էր առաջացրել[22]։

Շատակերությունը տղամարդկանց շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդային շատակերությամբ տառապող տղամարդիկ հաճախ բախվում են բուժման դիմելու յուրահատուկ խոչընդոտների՝ սոցիալ-մշակության կարծրատիպերով պայմանավորված։

Շատկերության առաջացման հիմնական պատճառը տղամարդկանց մոտ սոցիալական համամատությունն է, մարմնի որոշակի ձևի իդեալականացումը, որը բերում է սննդի հետ անառողջ հարաբերությունների և խնդրի զարգացման[23][24]։ Շատ տղամարդիկ ամաչում են դիմել օգնության հասարակության կամ շրջապատի կողմից սխալ ընկալման վախից[25][26]։ Համատարած կարծրատիպը, որ խնդիրը մեծմասամբ հանդիպում է կանանց շրջանում, նպաստել է տղամարդկանց շրջանում խնդրի առկայության ժամանակ ամոթի և մեկուսացվածության զգացմանը։

Սննդային խանգարումների հետ կապված գենդերային տարանջատումը, շատակերության խնդիրներով տառապողների բուժման կենտրոնների կոմից կանանց թիրախավորումը խնդիր է առաջացնում տղամարդանց համար[27][28][29][30]։

Տղամարդիկ շատ ավելի են հակված բարձր կալորիականությամբ սննդի ընդունումը կոմպենսացնել ծանր ֆիզիկական վարժություններով[31]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mitchell JE, Devlin MJ, de Zwaan M, Crow SJ, Peterson C (2007). Binge-Eating Disorder: Clinical Foundations and Treatment. Guilford Press. էջ 4. ISBN 978-1-60623-757-1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. Wilson GT, Wilfley DE, Agras WS, Bryson SW (January 2010). «Psychological treatments of binge eating disorder». Archives of General Psychiatry. 67 (1): 94–101. doi:10.1001/archgenpsychiatry.2009.170. PMC 3757519. PMID 20048227.
  3. Marx R (2014). «New in the DSM-5: Binge Eating Disorder». Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  4. 4,0 4,1 «Binge Eating Disorder». nationaleatingdisorder.org. 2017 թ․ փետրվարի 26. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 Spurrell, E. B.; Wilfley, D. E.; Tanofsky, M. B.; Brownell, K. D. (1996). <55::aid-eat7>3.0.co;2-2 «Age of onset for binge eating: Are there different pathways to binge eating?». International Journal of Eating Disorders. 21 (1): 55–65. doi:10.1002/(sici)1098-108x(199701)21:1<55::aid-eat7>3.0.co;2-2. PMID 8986518.
  6. Dingemans AE, Bruna MJ, van Furth EF (March 2002). «Binge eating disorder: a review». International Journal of Obesity and Related Metabolic Disorders. 26 (3): 299–307. doi:10.1038/sj.ijo.0801949. PMID 11896484.
  7. Newton JR, Freeman CP, Munro J (June 1993). «Impulsivity and dyscontrol in bulimia nervosa: is impulsivity an independent phenomenon or a marker of severity?». Acta Psychiatrica Scandinavica. 87 (6): 389–94. doi:10.1111/j.1600-0447.1993.tb03393.x. PMID 8356889. S2CID 30555928.
  8. Lacey JH (August 1993). «Self-damaging and addictive behaviour in bulimia nervosa. A catchment area study». The British Journal of Psychiatry: The Journal of Mental Science. 163: 190–4. doi:10.1192/bjp.163.2.190. PMID 8075910. S2CID 6851594.
  9. Stein D, Lilenfeld LR, Wildman PC, Marcus MD (2004). «Attempted suicide and self-injury in patients diagnosed with eating disorders». Comprehensive Psychiatry. 45 (6): 447–51. doi:10.1016/j.comppsych.2004.07.011. PMID 15526255.
  10. Noma S, Uwatoko T, Ono M, Miyagi T, Murai T (May 2015). «Differences between nonsuicidal self-injury and suicidal behavior in patients with eating disorders». Journal of Psychiatric Practice. 21 (3): 198–207. doi:10.1097/PRA.0000000000000067. PMID 25955262. S2CID 11325055.
  11. Hodges EL, Cochrane CE, Brewerton TD (March 1998). «Family characteristics of binge-eating disorder patients». The International Journal of Eating Disorders. 23 (2): 145–151. doi:10.1002/(sici)1098-108x(199803)23:2<145::aid-eat4>3.0.co;2-k. PMID 9503239.
  12. Puhl R, Suh Y (June 2015). «Health Consequences of Weight Stigma: Implications for Obesity Prevention and Treatment». Current Obesity Reports. 4 (2): 182–190. doi:10.1007/s13679-015-0153-z. PMID 26627213. S2CID 24953213.
  13. Sheehan DV, Herman BK (2015 թ․ ապրիլի 23). «The Psychological and Medical Factors Associated With Untreated Binge Eating Disorder». The Primary Care Companion for CNS Disorders (English). 17 (2): 27178. doi:10.4088/PCC.14r01732. PMC 4560195. PMID 26445695.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. da Luz FQ, Hay P, Touyz S, Sainsbury A (June 2018). «Obesity with Comorbid Eating Disorders: Associated Health Risks and Treatment Approaches». Nutrients. 10 (7): 829. doi:10.3390/nu10070829. PMC 6073367. PMID 29954056.
  15. 15,0 15,1 Hilbert, Anja; Bishop, Monica E.; Stein, Richard I.; Tanofsky-Kraff, Marian; Swenson, Anne K.; Welch, R. Robinson; Wilfley, Denise E. (March 2012). «Long-term efficacy of psychological treatments for binge eating disorder». The British Journal of Psychiatry (անգլերեն). 200 (3): 232–237. doi:10.1192/bjp.bp.110.089664. ISSN 0007-1250. PMC 3290797. PMID 22282429.
  16. Zweig RD, Leahy RL (2012). Treatment Plans and Interventions for Bulimia and Binge-Eating Disorder. Guilford Press. էջ 28. ISBN 978-1-4625-0494-7. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  17. Nolen-Hoeksema S (2013). (Ab)normal Psychology. McGraw Hill. էջեր 345–346. ISBN 978-0-07-803538-8.
  18. Peterson CB, Engel SG, Crosby RD, Strauman T, Smith TL, Klein M, և այլք: (September 2020). «Comparing integrative cognitive-affective therapy and guided self-help cognitive-behavioral therapy to treat binge-eating disorder using standard and naturalistic momentary outcome measures: A randomized controlled trial». The International Journal of Eating Disorders. 53 (9): 1418–1427. doi:10.1002/eat.23324. PMID 32583478. S2CID 220060441.
  19. Tanofsky-Kraff M, Wilfley DE, Young JF, Mufson L, Yanovski SZ, Glasofer DR, Salaita CG (June 2007). «Preventing excessive weight gain in adolescents: interpersonal psychotherapy for binge eating». Obesity. 15 (6): 1345–1355. doi:10.1038/oby.2007.162. PMC 1949388. PMID 17557971.
  20. Rozakou-Soumalia N, Dârvariu Ş, Sjögren JM (September 2021). «Dialectical Behaviour Therapy Improves Emotion Dysregulation Mainly in Binge Eating Disorder and Bulimia Nervosa: A Systematic Review and Meta-Analysis». Journal of Personalized Medicine. 11 (9): 931. doi:10.3390/jpm11090931. PMC 8470932. PMID 34575707.
  21. Heal DJ, Gosden J (April 2022). «What pharmacological interventions are effective in binge-eating disorder? Insights from a critical evaluation of the evidence from clinical trials». International Journal of Obesity. 46 (4): 677–695. doi:10.1038/s41366-021-01032-9. PMID 34992243. S2CID 245774555.
  22. «HIGHLIGHTS OF PRESCRIBING INFORMATION» (PDF). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  23. DeBate, R., Lewis, M., Zhang, Y., Blunt, H., & Thompson, S. H. (2008). Similar but different: Sociocultural attitudes towards appearance, body shape dissatisfaction, and weight control behaviors among male and female college students. American Journal of Health Education, 39(5), 296–302.
  24. Reel, J. J., & Beals, K. A. (2009). The hidden faces of eating disorders and body image. Sewickley, P.A.: AAHPERD Pubs.
  25. Collier, Roger (2013 թ․ փետրվարի 19). «Treatment challenges for men with eating disorders». CMAJ: Canadian Medical Association Journal. 185 (3): E137–E138. doi:10.1503/cmaj.109-4363. ISSN 0820-3946. PMC 3576452. PMID 23423277.
  26. Ray, S. L. (2004). Eating disorders in adolescent males. Professional School Counseling, 8(1), 98-101.
  27. Arnow, Katherine D.; Feldman, Talya; Fichtel, Elizabeth; Lin, Iris Hsiao-Jung; Egan, Amber; Lock, James; Westerman, Marcus; Darcy, Alison M. (2017). «A qualitative analysis of male eating disorder symptoms». Eating Disorders. 25 (4): 297–309. doi:10.1080/10640266.2017.1308729. ISSN 1532-530X. PMID 28394743. S2CID 41760127.
  28. Björk, Tabita; Wallin, Karin; Pettersen, Gunn (2012). «Male experiences of life after recovery from an eating disorder». Eating Disorders. 20 (5): 460–468. doi:10.1080/10640266.2012.715529. ISSN 1532-530X. PMID 22985242. S2CID 22304036.
  29. Räisänen, Ulla; Hunt, Kate (2014 թ․ ապրիլի 8). «The role of gendered constructions of eating disorders in delayed help-seeking in men: a qualitative interview study». BMJ Open. 4 (4): e004342. doi:10.1136/bmjopen-2013-004342. ISSN 2044-6055. PMC 3987710. PMID 24713213.
  30. Oliffe, John L.; Phillips, Melanie J. (2009). «Men, depression and masculinities: A review and recommendations». Journal of Men's Health. 5 (3): 194–202. doi:10.1016/j.jomh.2008.03.016. ISSN 1875-6867.
  31. Dalle Grave, Riccardo; Calugi, Simona; Marchesini, Giulio (2012). «"Is amenorrhea a clinically useful criterion for the diagnosis of anorexia nervosa?"». Behaviour Research and Therapy. 46 (12): 1290–1294. doi:10.1016/j.brat.2008.08.007. ISSN 1873-622X. PMID 18848697.