Սյուզեն Հինթոն
Սյուզեն Հինթոն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1948[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Թալսա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թալսայի համալսարան և Will Rogers High School? (1966)[2] |
Երկեր | The Outsiders? |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, մանկագիր, ինքնակենսագիր և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | sehinton.com |
Սյուզեն Էլուիզա Հինթոն (անգլ.՝ Susan Eloise Hinton; անգլ.՝ S. E. Hinton; հուլիսի 22, 1948[1][2][3][…], Թալսա[4]) ամերիկացի գրող, երիտասարդական գրականության հեղինակ։ Իր գրքերից երկուսը էկրանավորվել են Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզեն Էլուիզա Հինթոնը ծնվել է 1948 թվականի հուլիսի 22-ին ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում։ Իր առաջին և ամենահայտնի վեպը՝ «Վտարվածները», գրել է 16 տարեկանում՝ դեռևս ավագ դպրոցում սովորելիս։ Վեպն ուղղված էր դեռահաս լսարանին և նկարագրում էր փողոցային երիտասարդական երկու խմբերի առճակատումը Օկլահոմայում։ Վեպը մասամբ հիմնված էր Հինթոնի՝ իր դպրոցում խմբերի իրական առճակատման տպավորությունների հիմման վրա։ «Վտարվածները» վեպը առաջին անգամ լույս է տեսել 1967 թվականին, և մինչ այսօր շրջանառության է հանվել ավելի քան 14 միլիոն օրինակ։ 2000 թվականին՝ գրելուց 40 տարի անց, վեպը շարունակվում էր վաճառվել տարեկան ավելի քան հարյուր հազար օրինակով։ 1983 թվականին այս վեպն էկրանավորվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից՝ գլխավոր դերերում ունենալով Ռալֆ Մաչիոյին, Պատրիկ Սուեյզիին, Մեթ Դիլոնին և Քրիստոֆեր Հոուելին։ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան նաև էկրանավորել է Հինթոնի ևս մեկ գիրքը՝ «Պայքարող ձուկը» (1983 թվականին, գլխավոր դերերում էին Մեթ Դիլոնը և Միքի Ռուրկը)։ Այս ֆիլմի սցենարը Կոպպոլան և Հինթոնը գրել են միասին։ Դրանից զատ էկրանավորված են եղել «Տեկս» (1982 թվականին, ռեժիսոր՝ Թիմ Հանթեր, գլխավոր դերի դերակատար՝ Մեթ Դիլոն) և «Դա եղել է այն ժամանակ․․․դա կլինի հիմա» (1985 թվական, ռեժիսոր՝ Քրիտոֆեր Քեյն, գլխավոր դերի դերակատարներ՝ Քրեյգ Շեֆֆեր և Էմիլիո Էստևես)։ Այս ֆիլմերից երեքում Հինթոնը հայտնվել է էկրանին տարբեր, ոչ մեծ դերերում։ Բացի դրանից, 2009 թվականին Հինթոնը համաձայնեց կատարել դպրոցի տնօրենի դեր «Բիլլի Ֆեյլի լեգենդը» ֆիլմում։ Հինթոնի առաջին գրքերը մակագրված էին Ս․ Է․ Հինթոն, այն պատճառով, որ հրատարակողները վախենում էին, որ կնոջ անունը կվանի տղամարդ-կարդացողներին (նույնը հետագայում տեղի ունեցավ նաև Ջոան Ռոուլինգի հետ, ում առաջին գրքերը հրատարակվել են Ջ․ Ք․ Ռոուլինգ անունով՝ ամբողջական անվան փոխարեն)։ Ի տարբերություն Ռոուլինգի, Հինթոնը հետագայում հիմնականում ներկայացել է սկզբնատառերով և բավականին ուշ միայն սկսել է օգտագործել իր ամբողջական անունը։ Իր անհամար հարցազրույցներում Հինթոնը հայտարարել էր, որ ինտրովերտ է և խուսափում է հրապարակայնությունից։ Նա դեռևս ապրում է Օկլահոմայի Թալսա քաղաքում իր՝ ամուսնու հետ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Սյուզեն Հինթոնը ստացել է Մարգրետ Էդվարդսի անվան ամերիկյան գրադարանային ասոցիացիայի մրցանակ։ 1998 թվականին նա ավելացվել է Օկլահոմայի գրողների Փառքի սրահ։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզեն Հինթոնին են պատկանում դեռահասների համար գրված հինգ վեպեր՝ «Վտարվածները» (1967), «Դա եղել է այն ժամանակ․․․դա կլինի հիմա» (1971), «Պայքարող ձուկը» (1975), «Տեկս» (1979), «Աստղային վազորդի զարդարանքները» (1988), որոնցից չորսը էկրանավորվել են։ Նա նաև գրել է երկու ստեղծագործություն մեծերի համար՝ «Հոքս-Հարբոր» վեպը (2004) և «Թիմի պատմվածքներից որոշները» պատմվածքների ժողովածուն (2007), ինչպես նաև երկու ստեղծագործություն փոքրերի համար՝ «Մեծ Դևիդը և փոքր Դևիդը» (1995) և «Քույր-շունը» (1995)։ 1999 թվականին, երկու այլ հեղինակների՝ Մայա Էնջելոուի և Ռիտա Դավի հետ միասին, մեծ հարցազրույց է տվել իր մասին «Մեծն գրողները» վավերագրական ֆիլմի (DVD) համար։