Սյուզան Կիհիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզան Կիհիկա
Դիմանկար
Ծնվել է1974
ԾննդավայրՆակուրու, Քենիա
Քաղաքացիություն Քենիա
ԿրթությունՀյուսիսային Տեխասի համալսարան և Հարավային մեթոդիստական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններMember of the Senate of Kenya? և Governor of Nakuru County?
 Susan Kihika Վիքիպահեստում

Սյուզան Վակարուրա Կիհիկա(1974, Նակուրու, Քենիա), քենիացի իրավաբան, քաղաքական գործիչ։ Կիհիկան Նակուրու շրջանի առաջին կին նահանգապետն է։ Նա նաև այն յոթ կին նահանգապետերի թվում էր, որոնք ընտրվել են 2022 թվականի օգոստոսի 9-ին Քենիայի ընդհանուր ընտրություններում՝ ընդդեմ 44 տղամարդ նահանգապետերի[1] : Նա ընտրվել է որպես սենատոր 2017 թվականին[2] Jubilee Party կուսակցության կողմից։ Սյուզանը պաշտոնավարեց մինչև 2020 թվականի մայիսի 11-ը, երբ նրան փոխարինեց սենատոր Իրունգու Կանգատան[3] : Մինչ այդ նա ծառայել է որպես Նակուրու շրջանի ժողովի առաջին կին խոսնակը և զբաղեցրել է շրջանային ժողովների ֆորումի (CAF) փոխնախագահի պաշտոնը[4]

Կիհիկան հայտնի բարերար է։ Նա ներգրավված է եղել համայնքային ծրագրերում և բարեգործական աշխատանքներում, նաև աջակցել է կանանց բազմաթիվ խմբերի ամբողջ վարչաշրջանում։ Նա երեխաների, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների և բարօրության, աղջիկ երեխաների առաջընթացի և բարեկեցիկ ապրելակերպի ջատագովն է։

Սյուզան Կիխիկան երկրի ամենաարժանապատիվ կին քաղաքական գործիչներից, նաև Կին պատգամավորների IPU բյուրոյի[5] նախագահը։ Նա Նակուրու շրջանի նահանգապետի թեկնածու էր 2022 թվականի Քենիայի ընդհանուր ընտրություններում։ Ընտրություններում հաղթել է, ստացել UDA( United Democratic Alliance) անդամատոմս և պաշտոնը ստանձնել 2022 թվականի օգոստոսի 25-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսը՝ Սյուզանի մայրը հոր երկրորդ կինն էր[6]։ Սյուզանը հաճախել է Busara Forest View ակադեմիան Նյահուրուրուում և Bishop Gatimu Ngandu Girls High School Նյերիում։ Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ 1992 թվականին՝ կրթությունը շարունակելու նպատակով[6]։

Կիհիկան ընդունվել է Հյուսիսային Տեխասի համալսարան՝ ավարտելով և ստանալով քաղաքագիտության բակալավրի աստիճան։ 2006 թվականին նա ավարտել է Դալլասի Հարավային մեթոդիստական համալսարանի իրավաբանական դպրոցը՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Այնուհետև նա ընդունվել է Texas Bar՝ անհրաժեշտ քննություններն անցնելուց հետո[7]։

Կիխիկան ամուսնացել է Սեմ Մբուրուի հետ՝ 2020 թվականի նոյեմբերի 7-ին, Նյահուրուրուում[8]։ Ավանդական հարսանեկան արարողությանը մասնակցել է նաև Քենիայի Հանրապետության հինգերորդ նախագահ դոկտոր Ուիլյամ Սամոեյ Ռուտոն[9]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո նա աշխատել է պետական ծառայության[10]։ Ավելի ուշ նա թողեց հանրային ծառայությունը և հիմնեց The Kihika իրավաբանական ընկերությունը Դալասում, Տեխաս։ Այն մասնագիտացած էր հիմնականում ներգաղթյալների շահերի պաշտպանության մեջ[11]։

2012 թվականին՝ 20 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո, Կիհիկան վերադարձել է Քենիա[2][6][7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.the-star.co.ke/authors/felixkipkemoi, History as Kenyans elect seven women governors
  2. 2,0 2,1 Chege, Njoki (2017 թ․ օգոստոսի 9). «History as Kenya set to have first elected women senators». Daily Nation. Nairobi. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  3. PLC, Standard Group. «The Standard». The Standard (անգլերեն). Վերցված է 2022թ․փետրվարի 7-ին.
  4. «Susan Kihika - Biography and Life Story » Famous Nakuru». Famous Nakuru (ամերիկյան անգլերեն). 2021թ․ ապրիլի 17. Վերցված է 2022թ․ փետրվարի 7-ին.
  5. https://www.ipu.org/about-ipu/structure-and-governance/governing-council/forum-women-parliamentarians/bureau-women-parliamentarians, Կին պատգամավորների բյուրո
  6. 6,0 6,1 6,2 Mkawale, Steve (2016 թ․ դեկտեմբերի 18). «I am much more than my father's daughter, says Nakuru County Assembly Speaker Susan Kihika». The Standard (Kenya). Nairobi. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  7. 7,0 7,1 SoftKenya (2016). «Susan Kihika Biography,Education and Politics». Nairobi: SoftKenya.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  8. «Pomp and color as Nakuru Senator Susan Kihika weds Sam Mburu». 2020 թ․ նոյեմբերի 17.
  9. Okoth, Brian. «William Ruto sworn in as Kenya's fifth President». Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «Majority Whip | The Kenyan Parliament Website». www.parliament.go.ke. Վերցված է 2021թ․ մայիսի 20-ին.
  11. Սյուզան Կիհիկայի կենսագրությունը