Նակուրու
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նակուրու (այլ կիրառումներ)
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Նակուրու | ||
| 0°17′0″S 36°4′0″E / 0.28333°S 36.06667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Նակուրու շրջան | |
| Հիմնադրված է | 1904 թ. | |
| ԲԾՄ | 1850±1 մետր | |
| Բնակչություն | 307 990 մարդ (2009) | |
|
| ||
Նակուրու (անգլ.՝ Nakuru), քաղաք, որը գտնվում է Քենիայի հարավարևմտյան հատվածում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում Ռիֆտ-Վալիի գավառի վարչական կենտրոնն էր։ Մեծությամբ Քենիայի չորրորդ քաղաքն է։ Համաձայն 2009 թվականի մարդահամարի՝ Նակուրուի բնակչության թիվը կազմում է 307 990 մարդ[1]։
Աշխարհագրական տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակարդակից գտնվում է 1952 մետր բարձրության վրա[2]։ Տեղակայված է Նակուրու լճի ափին՝ Արևելաաֆրիկական բեկվածքի (Ռիֆտ-Վալի) արևելյան մասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1904 թվականին։ Գաղութային ժամանակաշրջանում Նակուրուն հիմնականում բնակեցվել է սպիտակամորթներով՝ հաստատվելով այսպես կոչված Ճերմակ բարձրավանդակում (White Highlands)։ Նակուրուն կարևոր երկաթուղային հանգույց է։ Այնտեղով է անցնում Նայրոբին Ուգանդային միացնող երկաթգիծը։ Այժմ Նակուրուն գյուղատնտեսական ընդարձակ շրջանի կենտրոնն է։
Քաղաքի մերձակայքում տեղակայված են Նակուրու Լիճ անունը կրող ազգային զբոսայգին, Մենենգայի հրաբխային խառնարանը և նախնադարյան Հայրաքս Հիլ կեցավայրը։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Իստ Օրինջ, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Kenya | U.S. Agency for International Development» (PDF). Kenya.usaid.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Nakuru, Kenya Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ Online Directory: New Jersey, USA, Sister Cities International, backed up by the Internet Archive as of July 5, 2008. Accessed October 9, 2013.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նակուրու» հոդվածին։ |
| ||||||||||
