Ծնվել է Վարշավայում (Լեհաստան)։ Սյուզաննայի ծնվելուց անմիջապես հետո նրա ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ[2]։ 1997 թվականին ավարտել է Ֆորտ-Ուեյնի (ԱՄՆ,նահանգ Ինդիանա) միջնակարգ դպրոցը։ Համալսարանն ավարտելուց հետո Շադկովսկին աշխատել է Մոսկվայի (ՌԴ), Վարշավայի (Լեհաստան) և Նյու Յորքի (ԱՄՆ) թատրոններում, իսկ որոշ ժամանակ անց սկսել է նկարահանվել ֆիլմերում։
Կինոկարիերայի սկզբում դերասանուհին ստանում էր ոչ մեծ դերեր հեռուստասերիալներում։ 2007 թվականին խաղացել է իր առաջին նշանակալից դերը «Բամբասկոտը» հեռուստասերիալում։ Նրա հերոսուհին` Դորոտա Կիշլովսկին հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհու (դերը` Բլեռ Ուոլդորֆ) տնտեսուհին էր։