Սմբատ Փանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սմբատ Փանոսյան
Ծնվել է1909
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 27, 1995
Վախճանի վայրՍիրիա Լաթաքիա, Սիրիա
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ

Փանոսյան Սմբատ (1909, Թիֆլիս - 1995, մայիսի 27, Լաթաքիա, Սիրիա), հայ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ 1920 թվականին ապաստանել է Նահր էլ Օմարի որբանոցում, որը 1922 թվականին տեղափոխվել է Երուսաղեմ։ Ավարտել է Նիկոզիայի (Կիպրոս) Մելգոնյան կրթական հաստատությունը (1930)։ Տպագրվել են Փանոսյանի պատմվածքները («Անարձագանք քայլեր», 1949, «Սերը, որ գին չուներ», 1968, ժողներ), «Որ մրրկավ էին զատված» (1943) վեպը, «Հայկական վերք» (1959) երգիծական վիպակներ են։ Փանոսյանն իր ստեղծագործություններում պատկերել է գաղթական հայի կյանքը, արտացոլել արաբական իրականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png