Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոց
Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | դպրոց |
Կարգախոս | Այստեղ է բացվում գիտության լույսը |
Տնօրեն | Հովհաննես Բալայան[1] |
Աշակերտներ | 169 |
Դասարաններ | 10 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Աշտարակ |
Սմբատ Շահազիզի անվան 2 դպրոց, հանրակրթական հիմնական դպրոց Հայաստանի Աշտարակ քաղաքում։ Դպրոցը գտնվում է Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի Ալազանի 10 փողոցում[2]։
Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշտարակի թիվ 2 դպրոցում 2014 թվականի հոկտեմբերից մեկնարկեց «Խատուտիկ» հասարակական կազմակերպության «Հայաստանի Հելսինկան կոմիտե»-ի հետ համատեղ իրականացվող «Պատանիների ձայնը հանուն իրենց իրավունքների» ծրագիրը, որի նպատակն է դպրոցի 7-9-րդ դասարանների երեխաներին տրամադրել գիտելիքներ մարդու իրավունքների մասին, սովորեցնել հանդուրժող լինել շրջապատի նկատմամբ։
Իթվինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանի հանրակրթական դպրոցներին հրավիրել էր մասնակցելու Եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության Իթվինինգ համայնքին անդամակցելու երկրորդ փուլի մրցույթին։ Սմբատ Շահազիզի անվան դպրոցը ևս մասնակցում է ծրագրին[3]։