Արմեն Սմբատյան (պետական գործիչ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Սմբատյան Արմեն (պետական գործիչ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սմբատյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արմեն Սմբատյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 26, 1977 (48 տարեկան) |
| Ծննդավայր | Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
| Մասնագիտություն | տնտեսագետ |
Արմեն Վոլոդյայի Սմբատյան (սեպտեմբերի 26, 1977, Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984-1994 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1994-1999 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
- 2001-2003 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։
- 2004-2007 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան՝ իրավագիտություն մասնագիտությամբ, իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998-1999 թթ. - աշխատել է ՀՀ բանկային համակարգում։
- 1999-2001 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։
- 2002-2007 թթ. - շինարարական ընկերության փոխտնօրեն։
- 2004 թ. - ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գյուղական համայնքների զարգացման միավորման գյուղական համայնքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, մշակման և համայնքների անձնագրավորման փորձագետ։
- 2006-2007 թթ. - «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի աշխատակազմի ղեկավար-գլխավոր մենեջեր։
- 2007-2010 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ։
- 2010-2011 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության ն պետի տեղակալ։
- 2010-2011 թթ. - ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողների արհեստակցական միության նախագահ։
- 2007-2011 թթ. - թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
- 2011 թ. հուլիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ նշանակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով[1]։
- 2011 թ. հուլիսի 14-ին ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար[2]։
- Դասավանդել է ՀՀ համայնքային ծառայության վերապատրաստման, ՀՀ ընտրական հանձնաժողովների անդամների լիցենզավորման դասընթացներում։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու անգամ խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
| Նախորդող Աբրամ Բախչագուլյան |
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյան 14 հուլիսի 2011 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |