Սղագրական մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սղագրական մեքենա

Սղագրական մեքենա, սղագրության գրամեքենա։ Սղագրական տեքստի մեքենայական գրանցման դեպքում հատուկ սղագրական նշանների փոխարեն օգտագործում են սովորական տառեր և երկու ու ավելի տառերի կապակցություններ (ակորդներ)։ Սղագրվող տեքստը տպագրվում է նեղ (մի քանի սմ լայնությամբ) թղթե ժապավենի վրա՝ տողերով (ժապավենի լայնքով) սեղմելով մեկ կամ միաժամանակ մի քանի ստեղն, ընդսմին յուրաքանչյուր տողում տեղավորվում է միայն մեկ տառ կամ մեկ ակորդ։ Սղագրական մեքենաների արագությունը րոպեում մինչև 120 և ավելի բառ է։ Ի տարբերություն ձեռքի սղագրության, մեքենայական սղագրությունը կարող է վերընթերցել ցանկացած սղագրող։ Մագնիսական ձայնագրման տեխնիկայի զարգացումը, մասնավորապես դիկտոֆոնների երևան գալը 1950-ական թվականներին դադարեցրեց սղագրական մեքենաների թողարկումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 448 CC-BY-SA-icon-80x15.png