Սկիրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեսևսը Սկիրոնին սպանելիս

Սկիրոն[1] (հուն․՝ Σκίρων, Σκείρων), հին հունական դիցարանում Թեսևսի հակառակորդը[2][3]։ Աթենացիների համար եղել է՝ ավազակ, իսկ մեգարցիների՝ զորապետ[4]։ Գոյություն ունի մի քանի վարկած Սկիրոնի ծագման մասին։ Առաջինն այն է, որ նա եղել է Պոսեյդոնի որդին[5] (կամ էլ Պելոպայի որդին)։ Նրա կնոջը անվանում էին Հարիկլո, իսկ աղջկան՝ Էնդեիդա[6]։ Մյուս վարկածի համար Սկիրոնը եղել է Կանետայի և Պիտֆեյաի դստեր՝ Հենիոհի որդին[7]։

Մեգարյան տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգարայի արքայի որդին՝ Պիլասան, ամուսնանալով նախկինում Մեգարայում աքսորված՝ աֆինական Պանդիոնա թագավորի դստեր հետ։ Պավսանիասների համաձայն՝ Սկիրոնը իշխանության համար մարտնչում էր Պանդիոնայի որդու՝ Նիսոմի հետ, սակայն Էակոսը նրանց վեճը լուծելու համար իշխանությունը տվեց Նիսուին, իսկ Սկիրոնին հանձնարարեց զորքի ղեկավարությունը[8]։ Սկիրոնը ճանապարհ կառուցեց, որը անվանեցին Սկիրոնական ճանապարհ[9]։

Աթենական տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ աթենացիների՝ Սկիրոնը ավազակությամբ էի զբաղված Աթենքի և Մեգարայի միջև ճանապարհին։ Ստիպում էր ճամփորդներին լվանալ իր ոտքերը, իսկ հետ ճայռից իրենց նետելով՝ ընկնել ծովը, որտեղ նրանց ուտելու էր հսկա կրիան[10]։

Սկիրոնը սպանվել է հորը փնտրելու համար Աթենք ուղևորվող Թեսևսի կողմից, որը ստիպել էր ավազակներին նետվել ժայռից դեպի ծով։ Համաձայն Երկրորդ վատիկանյան միֆագրության՝ նրան սպանել է Դեդալոսը[11]։

Աթենքում արքայական ստոայում գտնվում էր Թեսևսի թրծված կավից նկարը, որտեղ պատկերված է Սկիրոնին ծովը նետելու տեսարանը[12]։ Էգինայի մետաղադրամների վրա պատկերված էր կրիա[13][14]։

«Սկիրոն» ծաղրական դրամայի գործող դեմքը Եվրիպիդեսն էր, իսկ «Սկիրոն» կատակերգությունում՝ Էպիհարան և Ալեքսիդան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Любкер
  2. Мифы народов мира. Энциклопедия. В 2 томах / Ред. Токарев, С. А.. — М.: Советская энциклопедия, 1991—92. — Т. 2. — С. 445.
  3. Կաղապար:Любкер
  4. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека. Э I 1—2
  5. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека. Э I 1—2
  6. Плутарх. Тесей 10
  7. Плутарх. Тесей 25
  8. Павсаний. Описание Эллады I 39, 6; II 29, 9
  9. Павсаний. Описание Эллады I 44, 6
  10. Павсаний. Описание Эллады I 44, 8; Диодор Сицилийский. Историческая библиотека IV 59, 4;Страбон. География IX 1, 4 (стр.391);
  11. Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин Основные героические мифы; «эпический кикл» // Мифы / Пер. Д. О. Торшилова под общ. ред. А. А. Тахо-Годи. — 2-е изд., испр. — СПб.: Алетейя, 2000. — С. 62. — 400 с. — («Античная библиотека». Раздел «Античная история»). — ISBN 5-89329-198-0
  12. Павсаний. Описание Эллады I 3, 1
  13. Комментарий О. П. Цыбенко в кн. Диодор Сицилийский Историческая библиотека. Кн. 4—7 = Bibliotheca Historica / Перевод, статья, комментарии и указатель О. П. Цыбенко. — Спб.: Алетейя, 2005. — С. 323. — 384 с. — (Античная библиотека. Источники). — ISBN 5-89329-716-4
  14. Клейн, Л. С. Анатомия «Илиады». — СПб.: Издательство СПбГУ, 1998. — С. 194. — 558 с. — ISBN 5-288-01823-5