Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարան
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան, համալսարանի գրադարան, գիտական գրադարան, գրադարան և կազմակերպություն |
Հիմնվել է | 1774 |
Տեղադրություն | Լյուբլյանա |
Հասցե | Turjaška ulica 1, 1000 Ljubljana |
Հավաքածուներ | |
Չափ | մոտ 2 657 000 |
Այլ տվյալներ | |
Կայք | nuk.uni-lj.si |
Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարան (սլովեն.՝ Narodna in univerzitetna knjižnica, NUK), 1774 թվականին հիմնադրված Սլովենիայի կարևորագույն կրթամշակութային հիմնարկությունը։ Այն գտնվում է Լյուբլյանա մայրաքաղաքի կենտրոնում՝ Տուրյաշկա (Turjaška ulica), Գոսպոսկա (Gosposka ulica) և Վեգովա (Vegova ulica) փողոցների միջև, 1936-1941 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ճարտարապետ Յոժե Պլեչնիկի նախագծով կառուցված շենքում։ Շենքը համարվում է Պլեչնիկի մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Համաձայն Հրապարակումների պարտադիր պատճենահանման մասին ակտի` Սլովենիայում հրատարակիչները պարտավոր են իրենց յուրաքանչյուր հրապարակման պատճենը տրամադրել ազգային և համալսարանական գրադարանին։ 2011 թվականին գրադարանում պահվում էր շուրջ 1 307 000 գիրք, 8700 ձեռագիր և շատ այլ տեքստային, տեսողական և մուլտիմեդիական միավորներ[3]։ Գրադարանը նաև բաժանորդագրված է շուրջ 7900 պարբերական հրատարակություններում[4]։ Գրքերը և մյուս նյութերը պահվում են Տուրյաշկա (Turjaška ulica) և Լեսկոշեկ (Leskoškova cesta) փողոցների վրա գտնվող գրապահոցներում։ Պահպանաման տեղի հետ կան խնդիրներ, դրա համար ծրագրվում է մոտ ժամանակներս կառուցել նոր և ժամանակակից շենք գրադարանի մերձակայքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիսուսի միաբանության լուծարումից հետո՝ 1774 թվականին, հիսուսյանական և մի քանի վանական գրադարանների հիմքի վրա ձևավորվում է Լիցեյական գրադարանը։ Այն հիմնադրվել է ըստ կայսրուհի Մարիա Թերեզայի դեկրետի։ Հրապարակումների պատճենահանումն ու ցուցանմուշների տրամադրումը ավստրիական դատարանի որոշմամբ 1807 թվականին դառնում է պարտադիր Կրայնայում հրատարակվողների համար, բացառությամբ ֆրանսիական օկուպացիայի կարճ ժամանակահատվածի, երբ գրադարան էին հանձնվում պատճեններ բոլոր Իլիրական գավառներից։ 1919 թվականին գրադարանը վերանվանվում է Պետական տեղեկատու և սկսում հավաքել պատճեններ ամբողջ Սլովենիայից։ Նույն թվականին հիմնադրվում է Լյուբլյանական համալսարանը (առաջին սլովենական համալսարանը) և գրադարանը սկսում է բավարարել նրա կարիքները։ 1921 թվականին Հարավսլավիայում հրատարակված հրապարակումների նմուշների տրամադրումը դառնում է պարտադիր։ 1938 թվականին գրադարանը անվանվում է Համալսարանական[5]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1791 թվականից գրադարանը գտնվում էր Լյուբլյանի լիցեյում։ 1919 թվականին Լեհական գիմնազիայում լրացուցիչ ժամանակավոր տեղ է հատկացվում։ 1930-1931 թվականներին գրադարանի համար նոր շենքի ծրագիրը նախագծվել է ճարտարապետ Յոզե Պլեչնիկի կողմից։ Նախնական նախագիծը Բելգրադում հանդիպել է Հարավսլավիական իշխանությունների դիմադրությանը։ Այնուամենայնիվ, ուսանողական բողոքի ակցիաները և ցույցերը գործադրում են իրենց ճնշումը[6], և 1936-1941 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Մատո Կուրկա ընկերության կողմից կառուցվում է նոր շենքը[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/national-and-university-library?rid=416359013159-69
- ↑ Poslovno poročilo 2011 [Business Report 2011] (PDF) (Slovene). National and University Library of Slovenia. 28 февраля 2012. էջ 23. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Արխիվացված է Հուլիս 14, 2014 Wayback Machine-ի միջոցով: - ↑ Visokošolske knjižnice v številkah: 2010 [Higher Education Libraries in Numbers: 2010] (Slovene). National and University Library. 2 KNJIŽNIČNA ZBIRKA (Visokošolske knjižnice, 2010) [2 LIBRARY COLLECTION (Higher Education Libraries, 2010]. ISSN 1581-5536. Արխիվացված է օրիգինալից (XLS) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Savnik, Mojca; Balažic, Dare; Cerkvenik, Žiga. «History & Collections - National and University Library of Slovenia». The European Library. Koninklijke Bibliotheek. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ NUK: History Արխիվացված 2011-07-16 Wayback Machine, retrieved 5 October 2010
- ↑ Kobilica, Katarina; Studen, Andrej (1999). Volja do dela je bogastvo: mikrozgodovinska študija o ljubljanskem stavbnem podjetniku Matku Curku (1885-1953) in njegovi družini [The Will to Work Is a Fortune: A Microhistorical Study About the Ljubljana Construction Businessman Matko Curk (1885–1953)]. Korenine (Slovene). Nova revija. էջ 12. ISBN 961-6017-78-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gooding, Mel: National and University Library, Ljubljana, Architecture in Detail Series, Phaidon Press, 1997, ISBN 0-7148-2938-2