Յոժե Պլեչնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոժե Պլեչնիկ
սլովեն.՝ Jože Plečnik
Ծնվել էհունվարի 23, 1872(1872-01-23)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբլյանա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էհունվարի 7, 1957(1957-01-07)[1][5][6] (84 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, Հարավսլավիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
ԱշխատավայրTechical faculty of Ljubljana?, Լյուբլյանայի համալսարան և Պրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներChurch of the Most Sacred Heart of Our Lord?, Bežigrad Stadium?, Villa Loos?, Zacherlhaus?, Fountain Karl-Borromäus?, Church of the Holy Ghost?, ՍԼովենիայի ազգային և համալսարանական գրադարան և Ժալե գերեզմանոց
Պարգևներ
 Jože Plečnik Վիքիպահեստում

Յոժե Պլեչնիկ (սլովեն.՝ Jože Plečnik, չեխ․՝ Josip Plečnik, հունվարի 23, 1872(1872-01-23)[1][2][3][…], Լյուբլյանա, Ավստրո-Հունգարիա[4] - հունվարի 7, 1957(1957-01-07)[1][5][6], Լյուբլյանա, Հարավսլավիա), սլովենացի ճարտարապետ, քաղաքաշինարար։ Իր մեծ ավանդն է ունեցել Լյուբլյանայի, ինչպես նաև Պրահայի ներկայիս տեսքի համար։ Նորացված Պրահայի ամրոցի ճարտարապետներից է։ Պլեչնիկը 20-րդ դարի սլովենական ճարտարապետական դպրոցի հիմնադիրներից է։ Նրա ոճը ազգային ռոմանտիզմից անցում է կատարել ֆունկցիոնալիզմին։ 20-րդ դարում՝ նրա մահից շատ ժամանակ անց, Պլեչնիկի գործունեությունը գրավել է ուսումնասիրողների ուշադրությունը[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին Լյուբլյանայում։ Եղել է Անդրեյ և Հելենա Պլեչնիկների երրորդ որդին։ Հայրը կահույքագործ է եղել և հենց սկզբից Յոժեի համար նախապատրաստել է այդ գործը[11]։

Պետական կրթաթոշակի շնորհիվ՝ Յոժե Պլեչնիկն ընդունվել է Գրացի առևտրատեխնիկական ուսումնարան, որտեղ մասնագիտացել է կահույքի կոնստրուկտորի ուղղությամբ։ Նրա կյանքում կարևոր դեր է խաղացել ուսանող շինարարների հետ ծանոթությունը, որի շնորհիվ նա սովորել է գծագրել ու որպես գծագրող ընդունվել է աշխատանքի Լեոպոլդ Թեյերի (Leopold Theyer) արհեստանոցում[11]։

Հանկարծակի մահացել է Յոժեի հայրը։ Մայրն ու ավագ եղբայրը որոշել են, որ Յոժեն չափազանց երիտասարդ է արհեստանոցն իր ուսերին վերցնելու համար։ Արդյունքում նա մեկնել է Վիեննա, որտեղ երկու տարի աշխատել է Մյուլլերի մոտ, որը նույնպես եղել էր Թեյերի աշակերտը։ Պլեչնիկը չի սիրել հիշատակել իր կյանքի այդ փուլը[11]։

Պլեչնիկն այցելել է գեղարվեստական ցուցահանդեսներ։ Նա կասկածել է, որ հյուսկեն աշխատանքը, որով զբաղվում էր ինքը, իր ոլորտն է։ 1893 թվականին նա փորձել է ընդունվել Ավստրիական գեղարվեստի թանգարանին կից դպրոցը, սակայն դա նրան չի հաջողվել։ 1894 թվականին նա այցելել է միջազգային ցուցահանդես, որտեղից էլ տարվել է ճարտարապետ դառնալու բուռն ձգտումով[11]։

1894 թվականին Պլեչնիկը գրեթե առանց ճարտարապետական կրթության գնացել է Օտտո Վագների մոտ՝ նրա աշակերտը դառնալու։ Բնակելի տուն նախագծելու առաջին հանձնարարությունը նրա համար բավական դժվար է եղել, սակայն Պլեչնիկը չի հուսահատվել և չի թողել այդ գործը։ Վագների մասնավոր արվեստանոցում նա յուրացրել է տեխնիկական հաշվարկներ և երկրաչափություն։ Մեկ տարի անց Պլեչնիկը Վագների խորհրդով ընդունվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետ, որն ավարտել է երեք տարի անց՝ 1989 թվականին[11]։

Նրա դիպլոմային աշխատանքը այդքան էլ բարձր չի գնահատվել ճարտարապետների կողմից, սակայն Պլեչնիկը ստացել է Հռոմի մրցանակ և ուղևորվել Իտալիա, ապա Իսպանիա և Ֆրանսիա։ Այնտեղ նա իմացել է մոր մահվան մասին և վերադարձել Լյուբլյանա։ 1895 թվականին քաղաքում երկրաշարժ է եղել, և ճարտարապետական շատ կառույցներ վերակառուցելու անհրաժեշտություն են զգացել, սակայն երիտասարդ Պլեչնիկը դեռևս հայտնի ու պահանջված չէր։ Պատվերների բացակայության պատճառով 1899 թվականի աշնանը նա վերադարձել է Վիեննա՝ Վագների արվեստանոց։ Վագներն այդ ժամանակ աշխատակիցների կարիք ուներ, քանի որ աշխատում էր Վիեննայի մետրոյի նախագծի վրա, իսկ Պլեչնիկը գիտեր այդ նախագիծը հենց սկզբից, քանի որ մասնակցել էր դրա գծագրմանը դեռևս 1884 թվականին[12]։ Վիեննայում, սակայն, նա երկար չի մնացել։ Ճանապարհորդությունից հետո Վիեննայի ճարտարապետությունը նրան աղքատիկ էր թվում, իսկ արվեստանոցում աշխատանքը՝ սահմանափակ ու ճնշող։ Նա Վագների որդու հետ, որի անունն Օտտո էր, և որը նույնպես ճարտարապետ էր, համատեղ ծրագիր է սկսել, սակայն նրանց գործարքը չի ստացվել,ու 1900 թվականին Պլեչնիկը դուրս է եկել արվեստանոցից[11]։

Հետագայում Պլեչնիկը նախագծել է մի քանի մասնավոր ու բնակելի տներ Վիեննայում, իսկ 1911 թվականին սկսել է դասավանդել Պրահայի արհեստագործական ուսումնարանում։ Չեխոսլովակիայի առաջին նախագահ Թոմաշ Մասարիկը Պլեչնիկին հրավիրել է Պրահայի ամրոցի նախագծում աշխատելու, որպեսզի այն դարձնի ազգային առաջնորդի նստավայր։ Պրահայում ճարտարապետի թողած ամենագլխավոր նախագիծը Վինոգրադնի շրջանում Տիրոջ Սուրբ սրտի եկեղեցին է, որի ինտերիերը նույնպես ձևավորվել է նրա մշակումներով։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եռաթև կամուրջ, Լյուբլյանա (1929-1932)
  • Աքաղաղի կամուրջ, Լյուբլյանա (1931)
  • Տրնովսկի կամուրջ, Լյուբլյանա (1932)
  • Պրահայի ամրոցի վերակառուցում (1-ին և 3-րդ բակեր, այգիներ, ինտերիեր)
  • Տիրոջ սուրբ սրտի եկեղեցի, Պրահայի Վինոգրադի շրջան (1928-1930)
  • Լյուբլյանայի ազգային ու համալսարանական գրադարան (1936-1941)
  • Սուրբ Միքայելի եկեղեցի և զանգակատուն, Լյուբլյանա (1937-1939)
  • Լյուբլյանայի քաղաքային շուկա (1940-1944)
  • Սլովենիայի խորհրդարան (1947, նախագիծ)
  • Ժալե գերեզմանատուն, Լյուբլյանա (1937-1940)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրահայի ամրոցի Փոքր բելվեդերը Սուրբ Գևորգի արձանը Պրահայի ամրոցում Նստարաններ, Լյուբլյանա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bassett R. Plečnik, Jože // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T068122
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118594990 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. http://mk.arhiv-spletisc.gov.si/fileadmin/mk.gov.si/pageuploads/Ministrstvo/o_ministrstvu/Presernov_sklad/2016/do_2016_Presernove_nagrade.pdf
  8. https://www.hrad.cz/cs/ceska-republika/statni-vyznamenani/rad-t.-g.-masaryka/seznam-vyznamenanych
  9. 9,0 9,1 9,2 http://www.architektenlexikon.at/de/467.htm
  10. Glancey J. Moderní Architektura: Nejvýznamnější Světové Stavby 20. Století. Vol 19. Praha: Albatros; 2004.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Prelovšek, Damjan. Josip Plečnik: život a Dílo 1. vyd. Brno: ERA, 2002.
  12. его чертежи представлены в публикации Einige Skizzen, Projekte und ausgeführte Bauwerke

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոժե Պլեչնիկ» հոդվածին։