Սլովակիայի ռադիո և հեռուստատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլովակիայի ռադիո և հեռուստատեսություն
Изображение логотипа
Տեսակpublic broadcaster?
Երկիր Սլովակիա
Հիմնադրվածհունվարի 1, 2011
Գլխադասային գրասենյակԲրատիսլավա, Սլովակիա և Slovak Radio Building, Բրատիսլավա, Սլովակիա
ՂեկավարVáclav Mika?
Կայքrtvs.sk(սլովակ.)

«Սլովակիայի ռադիո և հեռուստատեսություն» (սլովակ.՝ Rozhlas a televízia Slovenska, RTVS), Սլովակիայի հանային հեռուստաընկերությունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների հանձնաժողով(1948 - 1993)[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ստեղծվել է Սլովակիայի ռադիոհեռարձակման կոմիտեն (Slovenský rozhlasový výbor), որի մեջ ներառված էր Չեխոսլովակիայի ռադիոյի Բրատիսլավայի ստուդիան։ 1952 թվականին Չեխոսլովակիայի ռադիոհեռարձակման հանձնաժողովը գործարկել է Բրատիսլավա ռադիոալիքը։ 1954 թվականին այն անվանափոխվել է Սլովակիայի հեռուստա-ռադիո կոմիտեի, երկրորդ հաղորդման ժամանակ գործարկել է S1 ալիքը, իսկ երրորդ հաղորդման ժամանակ` TA 3:

Սլովակիայի ռադիո և հեռուստատեսություն (1993 - 2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Սլովակիայի ռադիոհեռարձակման և հեռուստատեսության հանձնաժողովը բաժանվել է Սլովակիայի հեռուստատեսության և Սլովակիայի ռադիոյի, առաջին հաղորդման ժամանակ հեռարձակվել է STV 1 ալիքը, իսկ առաջին ռադիո հաղորդման ժամանակ S1 ռադիոալիքը անվանափոխվել է STV 2-ի։ Նույն թվականին Սլովակիայի հեռուստատեսությունն ու ռադիոն ընդգրկվել են Եվրոպական հեռարձակողների միության մեջ։

Միջազգային ռադիոկայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • SRo6 Slovakia International, շուրջօրյա ռադիոկայանների և ռադիոկայանների ցանց ՝
    • սլովակերեն
    • անգլերեն
    • գերմաներեն
    • ֆրանսերեն
    • իսպաներեն
    • ռուսերեն լեզուներով։

Հասանելի է ամբողջ աշխարհում` արբանյակային հեռարձակման միջոցով և համացանցում։

RSI - Radio Slovakia International. Հեռարձակվում է 1993 թվականից։

Թեմատիկ համապետական ռադիոկայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասանելի է Սլովակիայի բոլոր շրջաններում, եթերային ռադիոհեռարձակման միջոցով և Համացանցով։

RTVS-ը համացանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • rtvs.sk կայքը սլովակերեն է, SRo6 Slovakia International ալիքը սլովակերեն և այլ լեզուներով
  • RTVSOfficial էջը յութուբում
  • RTVS էջը ֆեյսբուքում
  • SRo6 Slovakia International էջը ֆոյբուքում սլովակերեն և այլ լեզուներով
  • RTVS էջը թվիթթերում

Կառավարում և ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն մարմինը`RTVS խորհուրդը (Rada RTVS)[1], ընտրվում է Ազգային խորհրդի կողմից, բարձրագույն ծառայողական մարմինը` գլխավոր տնօրենը, ընտրվում է Ազգային խորհրդի կողմից։ Ֆինանսավորումը իրականացվում է գովազդներից ստացված շահույթից, կառավարության ֆինանսական օգնության, որոշ կազմակերպությունների և այն անձանց ամսական շահույթից, որոնց տներում տեղադրված են էլեկտրական հաշվիչներ[2][3]։ Եվրոպական հեռարձակողների միության անդամ է և Euronews-ի բաժնետեր։ Հեռարձակումը ընթանում է Բրատիսլավայի ռադիոտնից, տեղական ռադիոհաղորդումները Բանսկո-Բստրիցկի և Կոշիցկի ռադիոկայաններից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. O Rade RTVS
  2. «Štatút Rozhlasu a televízie Slovenska» (սլովակերեն). Rozhlas a televízia Slovenska. 2011. էջեր 9–10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  3. Juraj Polak (2013). «Slovakia : Reinstatement of Broadcasting Fee». European Audiovisual Observatory. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլովակիայի ռադիո և հեռուստատեսություն» հոդվածին։