Jump to content

Սիրանուշ Աթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիրանուշ Աթոյան
Ծնվել էնոյեմբերի 17, 1904(1904-11-17)
ԾննդավայրԱխալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1985
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1931)
ԱշխատավայրՀայպետնախագիծ
Ուշագրավ աշխատանքներՔանաքեռի ջրաէլեկտրակայան
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն
 Siranush Atoyan Վիքիպահեստում

Սիրանուշ Յակովի Աթոյան (նոյեմբերի 17, 1904(1904-11-17), Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրանուշ Աթոյանը ծնվել է Ախալցխայում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1932 թվականից եղել է ՀԽՍՀ ճարտարապետների միության անդամ, 1952-1971 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ[1]։

Ձորագեսի և Քանաքեռի ՀԷԿ-ի բնակելի շենքերը

Սիրանուշ Աթոյանի նախագծերով կառուցվել են՝

  • Ձորագեսի և Քանաքեռի ՀԷԿ-ի բնակելի շենքերը
  • Երևանում Ձորագեսի ռազմական պահակազորի տներ
  • Ձորագես-Քանաքեռ ՀԷԿ վարչության շենքը
  • Քանաքեռի ՀԷԿ-ի ակումբը
  • Շաքարի բաշխման ու վաճառքի պահեստները
  • «Пищевик» ընկերության մարզադաշտը Երևանում
  • Արզնիի հանքային ջրերի գործարանի մանկապարտեզի շենքը
  • Արզնիի հանքային ջրերի գործարանի վերանորոգման արտադրամասը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Атоян Сирануш Яковлевна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.