Սիրահարված սեփական ցանկությամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրահարված սեփական ցանկությամբ
ռուս.՝ Влюблён по собственному желанию
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1]
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Միքայելյան[1]
Սցենարի հեղինակՍերգեյ Միքայելյան և Aleksandr Vasinsky?
ԴերակատարներՕլեգ Յանկովսկի և Եվգենյա Գլուշենկո
ՕպերատորՍերգեյ Աստախով
ԵրաժշտությունԻգոր Ցվետկով
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն89 րոպե

«Սիրահարված սեփական ցանկությամբ» (ռուս.՝ «Влюблён по собственному желанию»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Սերգեյ Միքայելյանը 1982 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է պատահաբար հանդիպած երկու մարդու՝ նախկին հեծանվորդ մարզիկի՝ կյանքի իմաստը կորցրած և գործարանում աշխատող հմայիչ երիտասարդ Իգորի և արտաքնապես աչքի չընկնող, բայց բարեսիրտ գրադարանավարուհի Վերայի մասին, որոնք համաձայնության են գալիս աուտոթրենինգի օգնությամբ սիրահարվել միմյանց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Վասինսկի
  • Բեմադրող ռեժիսոր՝ Սերգեյ Միքայելյան
  • Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Աստախով
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ռուդյակով
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 – XVI համամիութենական կինոփառատոն (Լենինգրադ) գեղարվեստական ֆիլմերի բաժնի գխավոր մրցանակ «Սիրահարված սեփական ցանկությամբ» ֆիլմին (Սերգեյ Միքայելյան)[2]
  • 1983 – Բեռլինի XXXIII միջազգային կինոփառատոն Արևմտյան Բեռլինում (ԳՖՀ), մասնակցություն հիմնական ծրագրին, «Արծաթե արջ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (Եվգենյա Գլուշենկո)
  • 1983 – «Սովետսկի էկրան» հանդեսի հարցման արդյունքում Օլեգ Յանկովսկին ճանաչվել է տարվա լավագույն դերասան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0086554/
  2. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С. И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, стр. 83-84

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]