Jump to content

Սինքուա Ուոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինքուա Ուոլս
Ծնվել էապրիլի 6, 1985(1985-04-06) (41 տարեկան)
ԾննդավայրԼուիզիանա, ԱՄՆ
ԿրթությունՍան Ֆրանցիսկոյի համալսարան[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և բասկետբոլիստ

Սինքուա Ուոլս (անգլ.՝ Sinqua Walls, ապրիլի 6, 1985(1985-04-06), Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասան[2]։

Սինքուան Լուիզիանայից իր ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նա հաճախել է Էլ Սեգունդոյի ավագ դպրոց։ 2007 թվականին ավարտել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանը, որտեղ նա սովորել է թատրոնի և ֆիլմի բաժնում։

Ուոլսը հիմնականում հայտնի է Բետա մարդագայլ Բոյդի դերով MTV հեռուստաալիքի «Պատանի գայլը» հեռուստասերիալում[3]։

Նա նաև նկարահանվել է «Երկու թագավորները», «Լինքոլն Հեյթս», «Ուրբաթ գիշերվա լույսերը», «Գրեյի անատոմիա», «Բլյու Մաունթեյն նահանգ», «Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» և «Հաջորդ» հեռուստասերիալներում[4]։

2011 թվականին նա նկարահանվել է «Շնաձկան գիշերը» սարսափ ֆիլմում[5]։

Ուոլսը մարմնավորել է Լանքոթին ABC հեռուստաալիքի «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում[3]։ Նա մարմնավորել է Շոնին «Ուժ» հռուստասերիալում[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա դերասան լինելուց բացի սիրում է գրել, կիթառ նվագել և տարբեր սպորտաձևերով զբաղվել։ Նա ունի ջամայկական, ֆրանսիական և ամերիկյան ծագում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2007Ընրիր ՔոնորինChoose ConnorԸնտրողՖիլմ
2007Լինքոլն ՀեյթսLincoln HeightsԴեզմոնդ2 էպիզոդ
2008ՉակChuckՈւսանող1 էպիզոդ
2008Ուրբաթ գիշերվա լույսերըFriday Night LightsՋամարկուս Հոլ9 էպիզոդ
2009Երկրորդ կեսThe Second HalfՀարլանԿարճամենտրաժ
2010-12Երկու թագավորPair of KingsՓիրս4 էպիզոդ
2010Գրեյի անատոմիաGrey's AnatomyԹոմ Քեյթս1 էպիզոդ
2010Բլյու Մաութին նահանգBlue Mountain StateԲեթմեն Բարսթոու2 էպիզոդ
2010Վայրի երկիրSavage CountryՆոյաՀեռուստաֆիլմ
2011ԳլխիցFrom the HeadՍանտոսՖիլմ
2011Շնաձկան գիշերըShark Night 3DՄալիկ ՈւիլյամսՖիլմ
2011C.S.I.։ Հանցանքի վայրCSI: Crime Scene InvestigationՍեմ Ռիլ1 էպիզոդ
2011-12Ամերկացի դեռահասի գաղտնի կյանքըThe Secret Life of the American TeenagerԴանիել13 էպիզոդ
2012-15Մի անգամ հեքիաթումOnce Upon a TimeԼանկելոտ6 էպիզոդ
2012-13Պատանի գայլըTeen WolfՎերնոն Բոյդ15 էպիզոդ
2013Տեղին կոպտությունNecessary RoughnessԴեվոն Լենջեր1 էպիզոդ
2014Հավատա ինձBelieve MeԹայլերՖիլմ
2014-15ՈւժPowerՇոնՀիմնական դեր․ «1֊2 եթերաշրջաններ»
2017-իցԸնդմիջումներThe BreaksՀիմնական դեր (1֊ին եթերաշրջան)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. College Basketball at Sports-Reference.com
  2. Sinqua Walls, USF Guard Bio(չաշխատող հղում)
  3. 1 2 West, Kelly (2012 թ․ հուլիսի 26). «Teen Wolf's Sinqua Walls Headed To Once Upon A Time For Season 2». Cinema Blend. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «'Necessary Roughness' Recruits 'Mad Men,' 'Teen Wolf' Alums». hollywoodreporter.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Sinqua Walls and Chris Carmack Join Shark Night 3D». movieweb.com. 2010 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Sinqua Walls of the Starz Hit Show, Power - Started From The Bottom - Parlé Magazine — The Voice of Urban Entertainment». parlemag.com. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.