Սինգապուր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինգապուր
Բնութագիր
Երկարություն3 կմ
Գետաբերանի տեղակայումՄարինա ծովածոց
Կոորդինատներ
ԵրկրամասԿենտրոնական շրջան (Սինգապուր) և Singapore River?

Սինգապուր գետ, գետ Սինգապուրում, հոսում է անմիջապես Ալեքսանդրա ճանապարհի երկայնքով և թափվում է Մարինա ջրամբարը, որը գտնվում է Սինգապուրի հարավային մասում։ Սինգապուր գետի անմիջական վերին ջրբաժանը մտնում է Սինգապուր գետի պլանավորման տարածքի մեջ, չնայած ջրբաժանի արևմտյան մասը դասակարգվում է Ռիվր Վելլի (Գետի հովիտ) պլանավորման տարածքի ներքո։

Սինգապուր գետի պլանավորման տարածքը գտնվում է Սինգապուրի Կենտրոնական շրջանի կենտրոնական տարածքում, ինչպես սահմանված է Քաղաքային վերակառուցման մարմնի կողմից։ Պլանավորման տարածքը սահմանակցում է Գետի հովտին և թանգարանին, Աուտրամի տարածքին՝ հարավում, Տանգլինի և Բուկիտ Մերահի պլանավորման տարածքներին՝ արևմուտքում և Կենտրոնական շրջանին՝ արևելքում։

2008 թվականից ի վեր Սինգապուր գետը համարվում է քաղցրահամ՝ Մարինա Սաութում Մարինա պատվարի կառուցումից հետո։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուր գետը Ռիվր Վելիում՝ դեպի հարավ

Սինգապուր գետի երկարությունը ակունքից՝ Կիմ Սեն կամրջից մինչև Մարինա Բեյ, մոտ 3.2 կմ է․[1] այն ձգվում է ավելի քան 2 կմ իր սկզբնաղբյուրից այն կողմ՝ որպես Ալեքսանդրա ջրանցք և հասնում Քամնուելֆ պողոտա (Commonwealth Avenue)[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուր գետի գետաբերանը Սինգապուրի հին նավահանգիստն էր, պաշտպանված հարավային կղզիներով։ Պատմականորեն Սինգապուր քաղաքն ի սկզբանե զարգացել է նավահանգստի շուրջը, հետևաբար գետաբերանը դարձել էր առևտրի և ֆինանսների կենտրոնը։

Գետի հին քարտեզները ցույց են տալիս, որ այն սկիզբ է առնում Բուկիտ Լարանգանից (ներկայումս Ֆորտ Քենինգ Հիլլ

Ծանրաբեռնված երթևեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային երկնաքերեր Սինգապուր գետի երկայնքով

Սկսած 1819 թվականից երթևեկությունը Սինգապուր գետի վրա բավականին ծանրաբեռնված էր՝ արագ ընթացող քաղաքաբնակեցման (ուրբանիզացիա) և ընդլայնվող առևտրի պատճառով[3]։ Միևնույն ժամանակ այն հանգեցրեց ջրի աղտոտվածության, որն առաջանում էր գետի ափերին գտնվող աղբի, կոյուղու և արդյունաբերության այլ ենթամթերքների արտանետման հետևանքով։ Սինգապուր գետի և Կալանգ ավազանի ջրի աղտոտման պատճառներից էին խոզերի և բադերի ֆերմաների թափոնները, կոյուղի չունեցող տարածքները, փողոցային առևտրականները և բանջարեղենի մեծածախ վաճառք իրականացնողները։ Սինգապուր գետի երկայնքով ընթանում էին նաև մի շարք գործողություններ, ինչպիսիք են տրանսպորտը, նավաշինությունը և նավերի վերանորոգումը։

A river with many moored boats and a city skyline beyond
Սինգապուր գետը վաղ 1960-ականներին

1977 թվականին Սինգապուր գետի և Կալանգ ավազանի երկայնքով երթևեկում էին մոտ 750 բեռնանավակներ։ Այդ բեռնանավակներից արտանետվող թափոնները, նավթի արտահոսքը և կեղտաջրերը մեծացրին գետերի աղտոտումը։ 1977 թվականին վարչապետ Լի Կուան Յուն կոչ արեց մաքրել Սինգապուրի գետերը, որոնց մեջ էին Սինգապուր գետը և Կալանգ գետը։ Մաքրման աշխատանքների համար կառավարությունն այն ժամանակ ծախսեց 300 միլիոն դոլար՝ ներառյալ մոտ 4000 գաղթականների տեղափոխում, փողոցային առևտրականների և բանջարեղեն վաճառողների հետ միասին, որոնց ամենօրյա աղբը արտանետվում էր գետ։ Գաղթականներին տրամադրվեցին հանրակացարաններ, իսկ վաճառականներին հորդորեցին տեղափոխվել սահմանված վաճառակետեր։ Կառավարությունն այնուհետև ամբողջությամբ հանեց գարշահոտ ցեխն ափերից և գետի հատակից՝ մաքրելով բեկորներն ու մնացյալ աղբը[4]։

Սինգապուր գետն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնածավալ մաքրման աշխատանքների շնորհիվ Սինգապուր գետը մեծապես վերափոխվել է՝ ծանրաբեռնված և աղտոտված գետից դառնալով մաքուր ջրային տարածք ծովային կենդանիների համար։ Սինգապուր գետում վարանների և ջրասամույրների վերաբնակեցումը վերագրվում է գետի մաքրմանը[5][6]։

Չնայած Սինգապուր գետը սկզբնապես՝ նախքան հողերի խոշոր մելիորացիան, լցվում էր Սինգապուրի նեղուց և նրա հարավային կղզիներ՝ այն այժմ թափվում է Մարինա ծովածոց՝ ջրային տարածք, որը մասամբ ներառված է մելիորացիայի աշխատանքներում։

Սինգապուրի նավահանգիստն այժմ գտնվում է կղզու արևմուտքում՝ օգտագործելով հարավ-արևմտյան ափի մեծ մասը, և Սինգապուր մեկնող մարդատար նավերն այժմ սովորաբար հանգրվանում են Սինգապուրի նավարկության կենտրոնում՝ Հարբրֆրոնտում (Harbourfront): Այսպիսով, Սինգապուր գետի տնտեսական դերը փոխվել է առևտրայինից՝ իր հարակից տարածքը դարձնելով ավելի շատ զբոսաշրջային և գեղագիտական գոտի։ Այժմ գետով կարելի է երթևեկել՝ օգտվելով ջրային տաքսիներից[7]։

Այն բանից հետո, երբ Սինգապուր գետի դեպի ծով ելքը պատնեշվեց՝ քաղցրահամ ջրի նոր ջրամբար ստեղծելու համար, գետը դարձավ Մարինա ջրամբարի մի մասը։ Պատնեշը հայտնի է Մարինա ամբարտակ անունով[8]։

Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուր գետի երկայնքով կարող ենք տսնել մի շարք քանդակներ[9]։ Նրանցից շատերը պատկերում են Սինգապուրի վաղ շրջանում գետի մոտ ապրող և աշխատող մարդկանց կյանքը։

Հռչակավոր քանդակների շարքում են[10]՝

  • «Առաջին սերունդ», հեղինակ Չոնգ Ֆահ Չոնգ
  • «Ձկնորսություն Սինգապուր գետում», հեղինակ Չերն Լիան Շան
  • «Գետի վաճառականները», հեղինակ Աու Թի Հոնգ
  • «Մեծ կայսրություն», հեղինակ Մալքոլմ Կոհ
  • «Չեթիարներից մինչև ֆինանսիստներ», հեղինակ Չերն Լիան Շան
  • Սինգապուրյան կատուներ, հեղինակները տարբեր են

Կամուրջներ և թունելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան այժմյա Մարինա ծովածոցիցՍինգապուր 1900-ականներ
Սինգապուր գետը Ռիվեր Վելիում՝ հյուսիս-արևմուտքից

1819 թվականին Սինգապուր գետի վրա կառուցվեց առաջին փայտյա նավամատույցը և կամուրջը, իսկ հետո 2015 թվականին գետի վրա կառուցվեց 14 կամուրջ (կամ 17, չնայած Մարինա ջրամբարը, որտեղ այժմ գտնվում է գետաբերանը, համարվում է Սինգապուր գետը)։ Մինչ 1819 թվականը գետն անցանելի էր միայն նավակների և լաստանավերի համար։ Ոորոշ կամուրջներ ոչնչացվեցին և վերակառուցվեցին կամ փոփոխվեց դրանց նշանակությունը։

Սինգապուրի առաջին կամուրջը կառուցվել է Սինգապուր գետի վրա 1819 թվականին, որտեղ այժմ գտնվում է Էլգին կամուրջը։ Ինչ-որ ժամանակ եղել են երկու Էլգինի կամուրջներ։ Առաջին երկաթե Էլգին կամուրջը կառուցվել է 1862 թվականին և կոչվել Լորդ Էլգինի անունով։ Ավելի ուշ այն քանդվեց և փոխարինվեց ներկայիս Էլգին կամրջով 1926 թվականին[11]։ Գետի մյուս կամուրջներից են Քոլմանի կամուրջը (1840 թ.), Կիմ Սենգի կամուրջը (1862 թ.), Քավենա կամուրջը (1869 թ.) և Ռիդ կամուրջը (1889 թ.): Վերջերս կառուցվածների թվում են Հիլիքս (2010), Բեյֆրոնթ (2010) և Ջուբլի (2015) կամուրջները։

Քլարկ Քին Սինգապուր գետի ափին
  • Քոլման կամուրջ (1840/1985)
  • Կիմ Սեն կամուրջ (1862)
  • Էլգին կամուրջ (1862/1926)
  • Քավենա կամուրջ (1870)
  • Օրդ կամուրջ (1886)
  • Ռիդ կամուրջ (1889)
  • Պուլաու Սայգոնի կամուրջ (1890)
  • Անդերսոնի կամուրջ (1910)
  • Կլեմանսոյի կամուրջ (1940)
  • Բենջամին Շիրեսի կամուրջ (1981)
  • Արևելք-Արևմուտք զանգվածային արագընտաց անցումը և Հյուսիս-Հարավ անցումը Սիթի Հոլի և Ռեյֆլս Փլեյսի միջև (1987/1989)
    Մերլիոն այգու օդային համայնապատկեր․ այստեղ ավարտում է Սինգապուր գետը
  • Չին Սուի թունելը, որը տանում է Կենտրոնական արագընթաց մայրուղին (1991)
  • Էսպլանադե կամուրջ (1997)
  • Ռոբերտսոն կամուրջ (1998)
  • Ջիակ Կիմ կամուրջ (1999)
  • Ալկաֆի կամուրջ (1999)
  • Հյուսիս-Հարավ անցումը Քլարկ Քիի և Դոբի Գաուի միջև (2003)
  • Հիլիքս կամուրջ (2010)
  • Բեյֆրոնթ կամուրջ (2010)
  • Կենտրոնական զանգվածային արագընտաց անցումը և Շրջանաձև զանգվածային արագընտաց անցումը Փրոմնեյդի և Բեյֆրոնթի միջև (2012)
  • Ջուբլի կամուրջ (2015)
  • Կենտրոնական զանգվածային արագընտաց անցումը Ֆորտ Քենինգի և Չայնաթաունի միջև (2017)
  • Թոմսն-Իսթ Քոսթ զանգվածային արագընտաց անցումը Գրեյթ Ուորլդի և Հեվլոքի միջև (2022)

Տեսադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուր գետի համապատկեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Leary, Michael E.; McCarthy, John (2013 թ․ հոկտեմբերի 30). The Routledge Companion to Urban Regeneration (անգլերեն). Routledge. էջ 132. ISBN 9781136266546.
  2. «Singapore River Cruise» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Singapore River». Heritage Trails. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  4. migration (2014 թ․ հուլիսի 4). «5 interesting facts about the Singapore River clean-up». The Straits Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Cheeky otters are thriving in Singapore—and adapting quickly to big city life». National Geographic. 2020 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին.
  6. Ng, Cherlynn (2022 թ․ մարտի 18). «TGIF: Monitor lizards have a family feast along Kallang River». Stomp (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  7. «Singapore River». www.ura.gov.sg. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  8. «PUB annual report: Birth of the barrage». PUB. 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «Sir Stamford Raffles statue and other sculptures along Singapore River to be cleaned next week». The Straits Times. Singapore. 2015 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Ang, Benson (2016 թ․ սեպտեմբերի 18). «Sculptures by the Singapore River get a spruce up». The Straits Times. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. «Singapore Slider: Then & Now | The Straits Times». Singapore Slider: Then & Now | The Straits Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.

Այլ աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգապուր (գետ)» հոդվածին։