Սիմոն Օնբաշըյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սիմոն Օնբաշըյան
Ծնվել է1870
ԾննդավայրՖենեսե, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրԲաբ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օսմանյան դեղագործական վարժարան
Մասնագիտությունդեղագործ

Սիմոն Օնբաշըյան (1870, Ֆենեսե, Կեսարիայի գավառ, Անկարայի նահանգ - 1915, Բաբ), հայ դեղագործ։

Ծնվել է հավանաբար 1870 թ., Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Էվերեկի գավառակի Ֆենեսե գյուղում։

1894 թ. ավարտել է Կ. Պոլ­սի Օսմանյան դեղագործական վարժարանը։ 1894-1915 թթ. Մար­մա­րա ծո­վի ասիական ափի Բանդրմա քաղաքում աշխատել է որպես դեղագործ։ 1915 թ. աքսորվել է Բանդրմայից։ Մահացել է 1915 թ., Հալեպից հյուսիս գտնվող Բաբ բնակավայրում՝ մոտ 45 տարեկանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ.Պոլիս, 1919։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։