Սիմոն Այվազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Այվազյան
Simon Ayvazian.jpg
Ի ծնեՍիմոն Հարությունի Այվազյան
Ծնվել է1944
ԾննդավայրԲանդար Անզալի, Իրան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
նկարիչ
երաժիշտ
ԿրթությունԹեհրանի համալսարան և Փարիզի համալսարան

Սիմոն Հարությունի Այվազյան (1944, Բանդարե Անզալի, Central District), հայ ճարտարապետ, նկարիչ, երաժիշտ։ Ճարտարապետության դոկտոր (1990

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Այվազյանը ծնվել է Իրանի Բանդար Անզալի քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության բաժինը, 1990 թվականին ՝ Սորբոնի համալսարանը։ 1976 թվականից դասավանդել է Թեհրանի պետական համալսարանում (ընդհատումով), 1967-1972 թվականներին, միաժամանակ՝ նույն համալսարանի մշակութային կենտրոնում դասավանդել է դասական կիթառ, 1993-1995 թվականներին՝ Ալզահրա (լուսանկարչություն), 1994 թվականից՝ Իրանի իսլամական ազատ (դասական երաժշտություն) համալսարաններում։

Այվազյանը լուսանկարել է Իրանի ճարտարապետության լավագույն նմուշները, որոնց մի մասը պահվում է Թեհրանի Ռզա Աբասի թանգարանում։

Ջրաներկ աշխատանքներով մասնակցել է տեղական և արտասահմանյան ցուցահանդեսների, հանդես է եկել համերգներով։ 1966-1969 թվականներին երաժշտական մրցույթներում 4 անգամ գրավել է առաջին տեղը, արժանացել Հատուկ մրցանակի (1975 թվական, Մադրիդ)։ 1998 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Թեհրանում[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Այվազյան Սիմոն Հարությունի