Կարապետ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիմոնյան Կարապետից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Սիմոնյան
հունիսի 6, 1918(1918-06-06) - դեկտեմբերի 12, 1983(1983-12-12) (65 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումմայոր
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունԹբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կարապետ Սիմոնի Սիմոնյան (հունիսի 6, 1918(1918-06-06), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - դեկտեմբերի 12, 1983(1983-12-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական, Խորհրդային Միության հերոս (1940), մայոր, ԽՄԿԿ անդամ (1942

Ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը (1942 թ.)։ 1938 թ.-ին զորակոչվել է կարմիր բանակ, 1939—1940 թթ.-ին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատին («Ձմեռային պատերազմ»)։ Եղել է տանկի հրաձիգ-ռադիստ։ Հերոսի կոչման արժանացել է Մաններհայմի գծի ամրությունների ճեղքման ժամանակ (1939 թ.-ի դեկտեմբեր) «ցուցաբերած խիզախության և արիության համար»։ Խորհրդա-գերմանական ռազմաճակատում («Հայրենական մեծ պատերազմ») կռվել է Հյուսիսային Կովկասի պաշտպանների շարքերում, ապա ծառայել հրամանատարական կադրեր պատրաստող զորամասերից մեկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։