Jump to content

Կարապետ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Սիմոնյան
հունիսի 6, 1918(1918-06-06) - դեկտեմբերի 12, 1983(1983-12-12) (65 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակտանկային զորքեր[1]
Կոչումմայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-ֆիննական պատերազմ[1] և Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունԹբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան (1942)[1]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կարապետ Սիմոնի Սիմոնյան (հունիսի 6, 1918(1918-06-06), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] - դեկտեմբերի 12, 1983(1983-12-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ զինվորական, Խորհրդային Միության հերոս (1940), մայոր, ԽՄԿԿ անդամ (1942

Ավարտել է Թբիլիսիի հրետանային ուսումնարանը (1942 թ.)։ 1938 թ.-ին զորակոչվել է կարմիր բանակ, 1939—1940 թթ.-ին մասնակցել է խորհրդա-ֆիննական պատերազմին («Ձմեռային պատերազմ»)։ Եղել է տանկի հրաձիգ-ռադիստ։ Հերոսի կոչման արժանացել է Մաններհայմի գծի ամրությունների ճեղքման ժամանակ (1939 թ.-ի դեկտեմբեր) «ցուցաբերած խիզախության և արիության համար»։ Հայրենական մեծ պատերազմում կռվել է Հյուսիսային Կովկասի պաշտպանների շարքերում, ապա ծառայել հրամանատարական կադրեր պատրաստող զորամասերից մեկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 376.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Սիմոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 376