Սիմբո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմբո
Տեսակլեռ և կղզի
Երկիր Սողոմոնյան կղզիներ
Մասն էNew Georgia Islands?
Մակերես13 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Սիմբո, կղզի Սողոմոնյան կղզիներում՝ Արևմտյան Նահանգում։ Վաղ եվրոպացիներին հայտնի էր որպես Էդդիսթոն կղզի[1]։ Սիմբոն իրականում երկու կղզի է, փոքրը կոչվում է Նուսա Սիմբո, որը մեծ կղզուց բաժանվում է աղի ծովալճով։ Կազիները հավաքական տեղական անվանումը Մանդեգուգուսու է, մինչդեռ Սողոմոնյան կղզու մնացած մասում հայտնի է որպես Սիմբո[2]։ Կղզում գոյություն ունի ակտիվ հրաբուխ՝ Օվեոն, ինչպես նաև որոշ աղի ծովալճեր և քաղցրահամ լճեր։

2007 թվականի ապրիլի 2-ին Սիմբոյում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ և ցունամի, որն այսօր հայտնի է 2007 թվականի Սողոմոնյան կղզիների երկրաշարժ անվամբ։ 12 մետրանոց ցունամին ավերել է կղզու հյուսիսային մասի երկու գյուղ և սպանել 10 մարդու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hocart, A. M. (1922). "The cult of the dead in Eddystone of the Solomons." The Journal of the Royal Anthropological Institute of Great Britain and Ireland 52: 71-112.
  2. Scheffler, H. W. (1962). "Kindred and kin groups in Simbo Island social structure." Ethnology 1(2): 135-157.