Սիլվիա Տամալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվիա Տամալե
անգլ.՝ Sylvia Tamale
Դիմանկար
Ծնվել է1967
ԾննդավայրՈւգանդա
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունՄինեսոտայի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Մակերերեի համալսարան
Մասնագիտությունփաստաբան, իրավապահ, համալսարանի դասախոս և գրող

Սիլվիա Ռոզիլա Տամալե (անգլ.՝ Sylvia Rosila Tamale, 1967, Ուգանդա), ուգանդացի դասախոս, մարդու իրավունքների ակտիվիստ։ Մակերերեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կին դեկանը[1][2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տամալեն իրավագիտության բակալավրի աստիճան ստացել է Մակերերեի համալսարանից, իրավագիտության մագիստրոսի կոչում՝ Հարվարդի իրավաբանական դպրոցից։ 1997 թվականին Մինեսոտայի համալսարանից ստացել է սոցիոլոգիայի և ֆեմինիստական հարցերի ուսումնասիրությունների բնագավառում փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1990 թվականին Կամպալայի Իրավունքի զարգացման կենտրոնից ստացել է լեգալ փորձառության դիպլոմ[1]։

Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփթաունի համալսարանի Գենդերի աֆրիկյան ինստիտուտում եղել է այցելու դասախոս[3], Վիսկոնսինի համալսարանում՝ այցելու գիտաշխատող[4]։ 2003 թվականին դատապարտվել է Ուգանդայի պահպանողականների կողմից, երբ առաջարկել է, որ գեյերն ու լեսբուհիները ներառվեն «փոքրամասնություն» սահմանման մեջ[5]։ 2004-2008 թվականներին Տամալեն եղել է Ուգանդայի Կամպալա քաղաքի Մակերերե համալսարանի իրավագիտության և իրավաբանության ֆակուլտետի դեկան[1][6]։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993-1997 թթ. ուսումնասիրությունները Հարվարդում շարունակելու համար ստացել է Ֆուլբրայթ-ՄաքԱրթուր կրթաթոշակ[1]։ 2003 թվականին արժանացել է Մինեսոտայի համալսարանի միջազգային ականավոր առաջնորդության մրցանակին համալսարանում կատարած աշխատանքի համար[2][7]։ 2004 թվականին արժանացել է Աֆրիկայի կանայք (Mama wa Afrika Awar) մրցանակին. աֆրիկացի կանանց հարցերով զբաղվող համաաֆրիկյան հասարակական զարգացման կազմակերպություն, որը հիմնվել է Միացյալ Թագավորությունում, իսկ աֆրիկյան գլխամասը գտնվում է Ուգանդայի Կամպալա քաղաքում[8]։ Մարդու իրավունքների բնագավառում ծավալած գործունեության շնորհիվ 2004 թվականին Ուգանդայի կանանց հարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ ճանաչել են նրան[9]։

2016 թվականի հոկտեմբերի 28-ին Տամալեն դարձել է առաջին կին դասախոսը, որը Մակերերեի համալսարանում պրոֆեսոնալ դասախոսություն է կարդացել։ Նրա դասախոսությունը վերնագրված էր «Մերկություն, բողոքի ցույցեր և օրենք», որը համալսարանում ավելի վաղ տեղի ունեցած Ստելա Նիանցիի մերկ բողոքի ոգեշնչումն էր[10]։

Այլ նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտին Մակերերե համալսարանը Տամալեին ընտրել է ղեկավարելու բարձրագույն կրթական ուսումնական հաստատություններում «սեռական ոտնձգություն» բացահայտող հանձնաժողովը[11]։

Իր ելույթում Տամալեն սատարել է սեռական փոքր շուրթերի ձգման ավանդական պրակտիկայի երևույթին՝ պնդելով, որ կնոջ սեռական օրգանիզմի հետ ցանկացած համեմատություն հիմնավորված չէ[12]։

Ընտրյալ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999: When Hens Begin To Crow: Gender and Parliamentary Politics in Uganda[13]
  • 2006: "African Feminism: How Should We Change?"[14]
  • 2011: editor, African Sexualities: A Reader[15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Mwesigye, Gumisiriza (2012 թ․ ապրիլի 28). «Tamale: A passionate human rights activist». Daily Monitor. Kampala. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 Contributor (2004 թ․ դեկտեմբերի 2). «Honouring Sylvia Tamale». Pambazuka.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  3. Gretchen L. Wilson (2006 թ․ դեկտեմբերի 21). «African Female Scholars Share Virtual Lifeline». World Press Africa Quoting Women's eNews. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «ILS Past Fellows and Visitors (2000-2005): Tamale, Sylvia». Madison, WI, USA: University of Wisconsin Law School. 2007. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. Bennett, Jane (2011 թ․ հոկտեմբերի 10). «"Worst Woman Of The Year": Sylvia Tamale Publishes African Sexualities: A Reader». Cape Town: Association for Women's Rights in Development (AWID). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. «Associate Professor Dr. Sylvia Tamale». Kampala: Makerere University. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  7. University of Minnesota (2007 թ․ հունվարի 11). «Distinguished Leadership Award for Internationals, 2003 Recipient, Dr. Sylvia Tamale, Uganda». Office of International Programs, University of Minnesota. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  8. Evelyn Kiapi Matsamura (2005 թ․ մարտի 6). «President accused of using culture to undermine women's rights». Human Rights House Quoting Inter Press Service. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. Contributor (2004 թ․ դեկտեմբերի 2). «Honouring Sylvia Tamale - Outstanding contributor to the advancement of women's rights». Pambazuka.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  10. UJRC (2016 թ․ հոկտեմբերի 31). «Prof. Tamale gives inaugural lecture on nudity, protest and the law in Uganda». Kampala: Uganda Journalists Resource Centre (UJRC). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  11. BBC News (2018 թ․ մարտի 16). «Uganda's Makerere University to investigate sexual harassment». The EastAfrican Quoting British Broadcasting Corporation (BBC). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  12. Akumu, Patience. «Labia elongation: Invaluable culture or dangerous practice?». The Observer - Uganda (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  13. Tamale, Sylvia (1999), When Hens Begin To Crow: Gender and Parliamentary Politics in Uganda, Boulder, Colorado: Westview Press, 0-8133-3462-4; reviewed: Parpart, Jane L. (2000), "Review: When Hens Begin to Crow: Gender and Parliamentary Politics in Uganda", Africa Today 47(2): pp. 218-220; and Ottemoeller, Dan (1999), "Book Reviews - Politics - When Hens Begin to Crow: Gender and Parliamentary Politics in Uganda", African Studies Review 42(2): p. 181.
  14. Tamale, Sylvia (2006) "African Feminism: How Should We Change?" Development 49(1): pp. 38–41, doi:10.1057/palgrave.development.1100205
  15. Tamale, Sylvia, ed. (2011). African Sexualities: A Reader. Oxford, England: Pambazuka Press. ISBN 978-0-85749-016-2. with introduction and conclusion by Sylvia Tamale; reviewed Bennett 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]