Սիդ Բել Աբբես (արաբ․՝ سيدي بلعباس), քաղաք, Ալժիրի հյուսիս-արևմուտքում, նույնանուն վիլայեթի և շրջանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը` 200.000 մարդ (2005 թվականի տվյալների համաձայն)[2]։
Ամռանը եղանակը շատ շոգ է` ցուրտ գիշերներով և շոգ արևոտ օրերով։ Ձմռանը ձյունը երբեմն առատ է, բայց երկար չի մնում, հալվում է ջերմաստիճանի առաջին տաքանալով։ Արևածագի ժամանակ օդի ջերմաստիճանը կարող է ցածր լինել, երբեմն այն իջնում է առավելագույնը մինչև 7 °C-ի։ Գարնանը լինում են սառնամանիքներ։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սիդ Բել Աբբես
Սիդի Բել Աբասը հիմնադրվել է ֆրանսիացի գաղութարարների կողմից, 1843 թվականին՝ որպես ռազմական ամրոց[2][3]։ Բնակելի թաղամասերը հիմնականում սկսել են ի հայտ գալ 1849 թվականին։ 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին Սիդի Բել Աբասը փոքր քաղաք էր։ 1930-ական թվականներին հին բերդի պատերը քանդվել են, և դրանց տեղում կառուցվել են լայն ծառուղիներ և հրապարակներ[2][3]։ 1962 թվականից ի վեր Սիդի Բել Աբասը մտնում է անկախ Ալժիրի կազմի մեջ։
↑«Université Djillali Liabes» (ֆրանսերեն)։ Université Djillali Liabes de Sidi Bel Abbes։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-28-ին։ Վերցված է 2011-03-25|deadlink= պարամետրը գոյություն չունի: Խորհուրդ է տրվում օգտագործել (|dead-url=-ը) (օգնություն)