Սթիվեն Քանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվեն Քանդարյան
Ծնվել է20-րդ դար
ԾննդավայրWest Hartford, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ԿրթությունՔլարկի համալսարան, Ջորջթաունի համալսարան, Հարվարդի բիզնես դպրոց և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրMetLife?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն

Սթիվեն Քանդարյան (20-րդ դար, West Hartford, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ազգությամբ հայ ամերիկացի գործարար, աշխարհի ամենահարուստ հայը[1], համաշխարհային ապահովագրական MetLife հոլդինգի նախագահ, ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն։ Նա հոլդինգի նախագահ և ԳԳՏ է դարձել 2011 թվականի մայիսի 1-ին[2], իսկ ղեկավար՝ 2012 թվականի հունվարին[3]՝ փոխարինելով պաշտոնից հեռացած Ռոբերտ Հենրիկսոնին։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդարյանը մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Արևմտյան Հարթֆորդ քաղաքում, Լիլիան և Ալբերտ Քանդարյանների ընտանիքում։ Ավարտել է Կոնեկտիկուտում Վիլյամ Հ. Հոլլ բարձրագույն դպրոցը, այնուհետև որոշ գործունեությամբ է զբաղվել մասնավոր ձեռնարկությունում, այդ թվում որպես հիմնադիր «Orion Partners»-ում և գործադիր տնօրեն «Pension Benefit Guaranty Corporation»-ում[4]։ Նա Դեյմոն Ռունյոնի անվան քաղցկեղի հետազոտության հիմնադրամի խորհրդի անդամ, Ֆինանսական ծառայությունների ֆորումի և Նյու Յորքի տնտեսական ակումբի անդամ է։ Քանդարյանը Քլարքի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի, Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցում՝ իրավագիտության մասնագետի, Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում՝ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։

MetLife[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ MetLife-ի գլխավոր գործադիր տնօրեն դառնալը Քանդարյանը 2005 թվականի ապրիլից ընկերության գլխավոր ներդրումային պատասխանատուն էր։ Որպես ԳՆՊ, Քանդարյանը վերահսկում էր մի շարք նախաձեռնություններ, որոնք ամրապնդեցին MetLife-ի ներդրումային պորտֆելը[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աշխարհի 5 ամենահարուստ հայերը» 
  2. «MetLife picks investment chief to become new CEO»։ AP։ Վերցված է 2011-03-22 
  3. «People: Metlife Inc (MET) - Kandarian, Steven»։ Reuters։ Վերցված է 26 September 2012 
  4. «MetLife's Next CEO Can Trace The Beginning Of His Career Back To Childhood In West Hartford»։ Hartford Courant։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2011-07-14 
  5. Executive Officer - Steven A. Kandarian
  6. Frye Andrew (2011-03-21)։ «MetLife Names $450 Billion Portfolio Manager Kandarian as Insurer's Chief»։ Bloomberg։ Վերցված է 2011-07-14