Սթեյթսբորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սթեյթսբորո
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1803 թ.
Մակերես39,359414 կմ², 35,89662 կմ²
ԲԾՄ77 մետր
Բնակչություն33 438 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ912
Փոստային դասիչ30458–30461, 30458 և 30461
Պաշտոնական կայքsboro.net(անգլ.)
Սթեյթսբորո (ԱՄՆ)##
Սթեյթսբորո (ԱՄՆ)

Սթեյթսբորոն (անգլ.՝ Statesboro), ԱՄՆՋորջիա նահանգի քաղաք, Բուլոք շրջանի վարչական կենտրոն։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարան

Քաղաքը գտնվում է Ջորջիա նահանգի արևելյան մասում, Ատլանտյան լեռնաշխարհի սահմաններում, ծովի մակարդակից 77 մ բարձրության վրա։ Ըստ Բյուրոյի տվյալների քաղաքի տարածքը կազմում է 35,9 կմ²,որից 0,9 կմ² (2,6%) զբաղեցնում են բաց ջրային տարածքները։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալների համաձայն, քաղաքի բնակչությունը կազմում է 29 937 մարդ[2]։

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության թիվը կազմում էր 28 422 մարդ[3] ։ Բնակչության խտությունը կազմում է մոտ 790 մարդ / կմ²։ Ռասայական կազմը` սպիտակամորդները կազմում են 53.0%, աֆրոամերիկացիները՝ 39,4%, բնիկ ամերիկացիներ՝ 0,1%, ասիացիները՝ 2,8% , այլ ռասաների ներկայացուցիչներ՝ 1.6% և երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ՝ 3.0%: Բոլոր ռասաների լատինամերիկացիները կազմում են բնակչության 2.2% -ը։

18 տարեկանից փոքրները կազմում են քաղաքի բնակչության 14,3%-ը, 48,7%՝ 18-ից 24 տարեկանները, 16,6%՝ 25-ից 44 տարեկանները, 11,3%՝ 45-ից 64 տարեկանները և 9,2%-ը՝ 65 և ավելի բարձր տարիք ունեցողները։ Ամեն 100 կնոջը բաժին է ընկնում 88,6 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 87,3 տղամարդ։

Տնտեսվարության միջին եկամուտը կազմում է 19 016 դոլար, ընտանիքի միջին եկամուտը կազմում է 35 391 դոլար։ Բնակչության մեկ շնչի հաշվով միջին եկամուտը կազմում է 12,585 դոլար։ Ընտանիքների մոտ 20,5%-ը և բնակչության 42.6% -ը ապրում են աղքատության մեջ։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների[4]

1940 1950 1960 1970 1980 1990 2000 2010
5028 6097 8356 14 616 14 866 15 854 22 698 28 422

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթեյթսբորոյում տեղակայված է Հարավային Ջորջիայի համալսարանը (անգլերեն՝ Georgia Southern University)

Հայտնի բնիկները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սատտօն Ֆոստեր - ամերիկացի դերասան, երգչոուհի և պարող
  • Դեննի Մակբրաիդ - ամերիկացի դերասան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Population Estimates». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. «Geographic Identifiers: 2010 Demographic Profile Data (G001): Statesboro city, Georgia». U.S. Census Bureau, American Factfinder. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. United States Census Bureau. «Census of Population and Housing». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթեյթսբորո» հոդվածին։