Սեքսթինգ

Սեքսթինգ (անգլ.՝ sexting), անձնական լուսանկարների, ինտիմ բովանդակության հաղորդագրությունների ուղարկում հաղորդակցության ժամանակակից միջոցներով՝ բջջային հեռախոսներով, էլեկտրոնային փոստով, համացանցային սոցիալական կայքերով։ Տղամարդու առնանդամի լուսանկարներ ուղարկելը կոչվում է նաև դիքփիք (անգլ.՝ dickpic)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սահմանումը հայտնվել է 2005 թվականին Նոր Զելանդիայում։ Պատճառը 13-ամյա մի աշակերտուհու գործողությունն էր, որն իր անկեղծ լուսանկարները տեղադրել էր ծանոթությունների կայքում։
Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տորոնտոյի Յորքի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Քամինգը կարծում է, որ սեքսթինգը ոչ մի բացասական հետևանք չի ունենում դեռահասների հոգեբանության վրա և սեքսուալությունը ուսումնասիրելու նույն ձևն է, ինչպես, օրինակ, «շշի պտտում» խաղը[1], բայց սեքսթինգը կարող է սկանդալի կամ ինքնասպանության պատճառ դառնալ, եթե լուսանկարները հրապարակվեն[2]։
Օրենսդրական կարգավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում և Ավստրալիայում, սեքսթինգը համարվում է քրեական հանցագործություն, եթե ինտիմ լուսանկարները պատկերում են անչափահասի. դա համարվում է մանկական պոռնոգրաֆիա, ընդ որւմ՝ մեղավոր են համարվում և՛ լուսանկարները ուղարկողը, և՛ դրանք ստացողը․ դա դասակարգվում է, համապատասխանաբար, որպես մանկական պոռնոգրաֆիայի արտադրություն և պահպանում[3]։ Բացի այդ, այն անձը, որն ուղարկել է իր մերկ լուսանկարները, կարող է մեղադրվել սեռական ոտնձգության մեջ։
«Sexting» բառը ներառված է Shorter Օքսֆորդի անգլերեն բառարանի 12-րդ հրատարակության մեջ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Секстинг — детская порнография или невинное развлечение? | Откровенно о любви и сексе | Женский журнал Lady.ru»։ Արխիվացված օրիգինալից 2009-06-28-ին։ Վերցված է 2011-12-08
- ↑ «Обозреватели Psychologies.ru»։ Արխիվացված օրիգինալից 2011-09-07-ին։ Վերցված է 2011-12-08
- ↑ «Секстинг — детская порнография или невинное развлечение? | Откровенно о любви и сексе | Женский журнал Lady.ru»։ Արխիվացված օրիգինալից 2009-06-28-ին։ Վերցված է 2011-12-08
- ↑ «Woot! Retweet and sexting enter the dictionary»։ Արխիվացված օրիգինալից 2018-03-21-ին։ Վերցված է 2011-08-19