Սերգի Ռադոնեժցու եկեղեցի (Նովոչերկասկ)
Սերգի Ռադոնեժցու եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
![]() | |
![]() | |
rostov-120.cerkov.ru |
![]() | |
---|---|
![]() |
Սերգի Ռադոնեժցու եկեղեցի |
Սերգի Ռադոնեժցու եկեղեցի (ռուս.՝ Церковь Сергия Радонежского), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում, ենթարկվում է Նովոչերկասկի գործակալությանը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նովոչերկասկի սինթետիկ իրերի գործարանի աշխատանքային կոլեկտիվի 1999 թվականի մարտի 10-ի համաժողովում որոշում է ընդունվել գործարանամերձ տարածքում գտնվող քաղաքացիական պաշտպանության անավարտ շինությունները վերակառուցել Ռուս Ուղղափառ եկեղեցու տաճարի՝ նրա նկուղային մասում կառուցելով հակառադիացիոն թաքստոց։ Նույն թվականի հունիսի 3-ին ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ, իսկ տաճարի շինարարության պատասխանատու նշանակվել է քահանա Եվգենի Վալենտինովիչ Մաշտանովը[2]։ 1999 թվականի հունիսի 24-ին Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնի օրհնությամբ տեղի ունեցավ հուշաքարի հիմնարկումը։ Գլխավոր ճարտարապետ Բորիս Ռայչենկովի նախագծով[3] տաճարը ստեղծվել է հնգագմբեթ, նրա հյուսիսային գավթի վերևում՝ երեսունմետրանոց զանգակատուն։
Արդեն շինարարության ընթացքում, 2000 թվականի սկզբից, երբ տարածքը դրա համար դարձավ հարմար, տաճարում սկսեցին կատարվել գովաբանական մաղթանքներ։ 2001 թվականի հունվարի 11-ին օծվել են զանգակատան խաչն ու գմբեթը։ Արարողությունը կատարել է Նովոչերկասկի շրջանի գործակալ ավագ երեց Օլեգ Դոբրինսկին։ Նույն թվականի ապրիլի 10-ին օծվել և տեղադրել են զանգակատան զանգերը, իսկ ապրիլի 17-ին տեղի է ունեցել Սուրբ Համբարձման առաջին աղոթքը։ Հինգ գմբեթների օծումը տեղի է ունեցել 2001 թվականի օգոստոսի 21-ին։ Այն կատարել է Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնը։ Տաճարի առաջին հովիվ 2001 թվականի հոկտեմբերի 10-ին նշանակվել է քահանա Գեորգի Ժիլինը։ 2002 թվականի Սուրբ Զատկի պատարագի նախօրեին եկեղեցում տեղադրվել է ձուլաքարից պատրաստված և նկարազարդված սրբապատկերներով պատկերակալ[1]։ Տաճարի զանգակատանը տեղադրվել է յոթ զանգ[4]։
2015 թվականին տաճարում դեռևս տարվում էին որմնանկարչական աշխատանքները։ Տաճարին կից գործում են կիրակնօրյա դպրոց, ուղղափառ երիտասարդական ակումբ, ձեռագործության և եկեղեցական երգեցողության խմբակներ, աշխատում է գրադարանը։ Սերգի Ռադոնեժցու տաճարի ծխին է ամրագրված Ռուսական բանակի թիվ 42303 զորամասի հոսպիտալի հոգևոր սնուցումը։
Տաճարի հասցեն՝ 346416, Ռոստովի մարզ, քաղաք Նովոչերկասկ, Խարկովի խճուղի, 10ա[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Сергия Радонежского храм г. Новочеркасска
- ↑ «Протоиерей Маштанов Евгений Валентинович»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-24-ին։ Վերցված է 2017-07-27
- ↑ Райченков Б. А.
- ↑ Храм Преподобного Сергия Радонежского
- ↑ Храм Преподобного Сергия Радонежского (Новочеркасск)