Jump to content

Սերգեև-Ցենսկու փողոց (Ալուշտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեև-Ցենսկու փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էԱլուշտա
Երկարություն1,8 կմ
Անվանվել էՍերգեյ Սերգեև-Ցենսկի
Փոստային ինդեքս298500

Սերգեև-Ցենսկու փողոց (ռուս.՝ Улица Сергеева-Ценского), փողոց Ղրիմի Ալուշտա քաղաքի Պրոֆեսորական անկյուն միկրոշրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային գրող Սերգեյ Նիկոլաևիչ Սերգեև-Ցենսկու (1875-1958) պատվին։ Սկիզբ է առնում Յալթայի խճուղին Պոպովսկայա բալկա միկրոշրջանի հետ կապող ճանապարհից և ավարտվում Օկտյաբրսկայա և Առափնյա փողոցների հանգույցում։ Երկարությունը 1800 մետր է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշտա քաղաքի Սերգեև-Ցենսկու փողոցը սկսվում է Յալթայի խճուղին Պոպովսկայա բալկա միկրոշրջանի հետ կապող ճանապարհից, հատում Չատիրդագսկայա փողոցը, Դեկաբրիստների ծառուղին և ավարտվում Օկտյաբրսկայա և Առափնյա փողոցների հանգույցում։ Մեծ մասամբ գտնվում է Պրոֆեսորական անկյուն միկրոշրջանում։ Փողոցում կա համարակալված 43 շինություն։ Երկարությունը 1800 մետր է։

Սերգեև-Ցենսկու փողոցի փոստային դասիչն է՝ 298500։

Փողոցն անվանվել է ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Սերգեյ Նիկոլաևիչ Սերգեև-Ցենսկու (Սերգեև, 1875-1958) պատվին։ 1903 թվականից նա ապրել է Ղրիմում։ Գրողի գլխավոր ստեղծագործությունը «Ռուսաստանի կերպարանափոխումը» բազմահատոր անավարտ էպոպեան է, որն ընդգրկում է 12 վեպ, 3 վիպակ և 2 էտյուդ (գրվել է 45 տարում)։ Մեծ ժողովրդականություն է ստացել Սերգեև-Ցենսկու «Սևաստոպոլյան պաշտպանություն» էպոպեան (1937-1939, ԽՍՀՄ Պետական մրցանակ), որտեղ ստեղծված են 1853-1956 թվականների Ղրիմի պատերազմում Սևաստոպոլի հերոս պաշտպանների կերպարներ։ Սերգեև-Ցենսկու երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և երեք այլ շքանշաններով[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջ 335».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]