Սերգեյ Պուչկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Պուչկով
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 17, 1962(1962-04-17) (62 տարեկան)
Ծննդավայր Լուտուգինո, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք պաշտպան

Սերգեյ Վալենտինովիչ Պուչկով (ուկրաիներեն՝ Сергій Валентинович Пучков; ապրիլի 17, 1962(1962-04-17), Լուտուգինո, Լուգանսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական և ուկրանացի ֆուտբոլիստ և կիսապաշտպան։ Հայտնի է «Դնեպր» (Դնեպրոպետրովսկ) ֆուտբոլային ակումբում իր ելույթներով։ ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր։ Ֆուտբոլիստի ակտիվ կարիերան ավարտելուց հետո դարձել է ֆուտբոլային մարզիչ։ Ուկրաինայի վաստակավոր մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուգանսկի ֆուտբոլի սան։ Սկսել է խաղալ Լուտուգինոյի ֆուտբոլային դպրոցում, այնուհետև Լուգանսկի սպորտինտերնատում։

Խաղացել է Լուցկի «Տորպեդո»-ում, Օդեսայի «Չեռնոմորեց»-ում, ՍԿԱ (Օդեսա), Դնեպրոպետրովսկի «Դնեպր»-ում, Զապորոժիե քաղաքի «Մետալուրգ»-ում, Հաֆելի Բրանդենբուրգից «Շտալ»-ում, Պոտսդամի «Բորնիմ»-ում, Նաբերեժնիե Չելնի քաղաքի «ԿԱՄԱԶ»-ում, «Հապոել»-ում ՝ Բեեր-Շևա քաղաքից, «Էվիս»-ում ՝ Նիկոլաևից, «Մետալուրգ»-ում ՝ Մարիուպոլ քաղաքից, «Արազ»-ում ՝ Բաքվից, «Գորնյակ-սպորտ» Կոմսոմոլսկից։

Ընդգրկվել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում, որտեղ եղել է ավագ։ Երիտասարդական հավաքականի կազմում՝ 13 խաղ, 1 գոլ։

ԽՍՀՄ առաջնություններում մասնակցել է 201 հանդիպման, դարձել 9 գոլի հեղինակ։ «ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների» ցուցակում 2 անգամ՝ 1985 և 1988 թվականներին թվականին եղել է 3-ը։

2000 թվականին անցել է մարզչական աշխատանքի։ Աշխատել է որպես մարզիչ «Նիկոլաև» ՄՖԿ-ում, «Չերկասի» ՖԱ-ում, «Կրիստալ» ՖԱ-ում (Խերսոն

2005-2008 թվականներին գլխավորել է ՊՖԿ «Սևաստոպոլը», որը երկրորդ լիգայից դուրս է բերել առաջին տեղ, որտեղ Պուչկովի՝ «Տավրիա» հեռանալու պահին թիմը զբաղեցրել է առաջին տեղը։ 2008 թվականի սեպտեմբերի 30-ին դարձել է «Տավրիայի» գլխավոր մարզիչ։ 2010 թվականի սեպտեմբերի 22-ին ազատվել է պաշտոնից[1]։

2011 թվականի հոկտեմբերի 18-ին կրկին նշանակվել է «Սևաստոպոլ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ 2012 թվականի հունիսին պաշտոնանկ է արվել։

Ուկրաինայի 2011-2012 թվականների առաջնության երկրորդ շրջանում ՝ Առաջին լիգայում, «Սևաստոպոլ» ֆուտբոլային ակումբից ստեղծել է Պրեմիեր լիգայի մակարդակի թիմ։ Եղել է «Սևաստոպոլ» ՖԱ-ի լավագույն մարզիչը թիմի գոյության ողջ ընթացքում (ըստ երկրպագուների)։ 2013 թվականի փետրվարի 1-ից մինչև մրցաշրջանի ավարտը՝ «Սլավուտիչ» (Չերկասի) ՖԱ-ի գլխավոր մարզիչ[2]։ 2013 թվականի հունիսի 10-ին երեք տարվա պայմանագիր է կնքել Զապորոժիեի «Մետալուրգի» հետ[3]։ 2014 թվականի մարտին հեռացել է «Մետալուրգից»[4]։

2014 թվականի հունիսին՝ «Գանձասար» ակումբի գլխավոր մարզիչ[5]։ 2016 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2019 թվականը եղել է «Գորնյակ-սպորտ» ակումբի գլխավոր մարզիչ[6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու որդի և դուստր։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ-ի չեմպիոն. 1983, 1988
  • ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթակիր (1). 1988-1989
  • Մրցաշրջանի գավաթակիր (1).1989
  • Մրցաշրջանի գվաթի եզրափակչի մասնակից (1).1984
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր (2).1987, 1989
  • ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր (2).1984, 1985
  • Եվրոպական չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչ (1). 1984-1985

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում. 1985, 1988

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի գավաթակիր (1). 2009-2010
  • Ուկրաինայի երկրորդ լիգայի հաղթող (1). 2006-2007
  • Ուկրաինայի առաջին լիգայի բրոնզե մեդալակիր (1). 2011-2012

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի վաստակավոր մարզիչ. 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Таврия увольняет Пучкова». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. Сергія Пучкова призначено головним тренером ФК «Славутич»(չաշխատող հղում)(ուկր.)
  3. ««Металлург» З официально разорвал контракт с Пучковым». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Главным тренером «Металлурга» назначен Сергей Пучков». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  5. «Пучков официально возглавил армянский «Гандзасар»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Пучков принял «Горняк-Спорт»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  7. Владимир Мазяр возглавил «Горняк-Спорт»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]