Սերգեյ Ղազարյան (տնտեսագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Ղազարյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1929 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 2011 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1987) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Սերգեյ Գառնիկի Ղազարյան (դեկտեմբերի 14, 1929, Երևան - 2011), հայ տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1987), պրոֆեսոր (1981): ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1980), ՀԳԳԱ ակադեմիկոս և հիմնադիր նախագահ (1994 թվականից): ՀԳԱ պատվավոր պրոֆեսոր (2000):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Ղազարյանը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանում: 1954 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1966-1970 թվականներին և 1984-1985 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղփոխնախարար, 1970-1984 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի պրոռեկտոր (միաժամանակ՝ տնտեսագիտական ամբիոնի վարիչ), 1985-1989 թվականներին՝ Պետագրոարդի փոխնախագահ, 1989 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական տնտեսագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն[1]:
Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական արտադրության արդյունավետության բարձրացման, շուկայական տնտեսական ձևավորման, ագրարային գիտական զարգացման խնդիրներին: Աշխատանքներ է կատարել նաև ՀԽՍՀ գյուղատնտեսական գիտահետազոտական հիմնարկների գործունեության համակարգման, բարձրորակ մասնագիտական կադրերի պատրաստման, հողային բարեփոխումների իրականացման, անցումային շրջանում շուկայական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Մահացել է 1929 թվականին: Թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանատանը[2]:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԴ և ՎՀ գյուղատնտեսական գիտությունների ակադեմիաների անդամ (1996):
- Գինեգործության և խաղողագործության միջազգային ակադեմիայի անդամ (2002):
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջարկություններ գյուղատնտեսական կենդանիների հոտի արդյունավետ կառուցվածքների մասին: Երևան: Ա. հ., 1968[3]:
- Մեթոդական ցուցումներ առվույտի սերմադաշտերում մեղրատու մեղուները փոշոտման նպատակով օգտագործելու մասին: Երևան: Ա. հ., 1984[4]:
- Գյուղատնտեսական հողօգտագործման բարելավումը և ապրանքային արտադրության ձևավորումը Հայաստանում տնտեսական բարեփոխումների պայմաններում, 1996, տիտղթ. (Սերգեյ Գառնիկի Ղազարյան):
- ՀՀ ագրոպարենային համակարգում ներդրումների հիմնական ուղղությունները, ծագած հիմնախնդիրները և լուծման ուղիները, 2003, տիտղթ. (Ս. Գ. Ղազարյան):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «The memorial of Ghazaryan Sergey (Սերգեյ Ղազարյան Գառնիկի) buried at Yerevan's Shahumyan cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05
- ↑ Ղազարյան Սերգեյ Գառնիկի, Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՀ, eds. (1968)։ Առաջարկություններ գյուղատնտեսական կենդանիների հոտի արդյունավետ կառուցվածքների մասին։ Երևան: Ա. հ
- ↑ Ղազարյան Սերգեյ Գառնիկի, Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՀ, eds. (1984)։ Մեթոդական ցուցումներ առվույտի սերմադաշտերում մեղրատու մեղուները փոշոտման նպատակով օգտագործելու մասին։ Երևան: Ա. հ
|