Սերգեյ Հարությունյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Հարությունյան
Ծնվել էմարտի 22, 1976(1976-03-22) (48 տարեկան)
ԾննդավայրՄարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սերգեյ Սյոմիկի Հարությունյան (մարտի 22, 1976(1976-03-22), Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ազատ hայրենիք» կուսակցության պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Հարությունյանը ծնվել է 1976 թվականի մարտի 22-ին Մարտակերտում։ 1982 թվականին հաճախել է Մարտակերտի համար առաջին միջնակարգ դպրոցը, 1993 թվականին ավարտել Երևանի Իսակովի անվան համար 132 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1998 թվականին ավարտել է համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։

1993-1997 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Մարտակերտի շրջանային ֆինանսական բաժնում՝ որպես հարկային տեսուչ։ 1999-2004 թվականներին եղել է Մարտակերտի քաղաքային համայնքի երկրորդ կարգի մասնագետ, իսկ 2004-2011 թվականներին՝ Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար։ 2012 թվականին եղել է «Արցախուղի» ՓԲԸ-ի Մարտակերտի տեղամասի աշխղեկ։

2014 թվականի ապրիլից մինչև 2015 թվականի հունվարը եղել է «Մարտակերտի ջրային տնտեսություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Արցախի Հանրախետության Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 7 ընտրատարածքից[2][3]։

Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է[4]։ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հարությունյան Սերգեյ Սյոմիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «2015ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԸՆՏՐՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ» (PDF). cecnkr.am. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Հայտնի է ԼՂՀ ԱԺ նորընտիր կազմը». armedia.am. 2023 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]