Սերգեյ Կոպտև
Սերգեյ Կոպտև | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1913 Լոմժա, Լոմժինյան գավառ, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 12, 1992 (79 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Սերգեյ Վլադիմիրովիչ Կոպտև (փետրվարի 18, 1913, Լոմժա, Լոմժինյան գավառ, Լոմժինյան նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - ապրիլի 12, 1992, Երևան, Հայաստան), ռուս երաժշտագետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1965)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Կոպտևը ծնվել է 1913 թվականի փետրվարի 18-ին Լոմժայում (Լեհաստան)։ 1940 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի պատմատեսական բաժինը (Յ. Ն. Տյուլինի դասարան)։ 1940 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1979 թվականից)։
Գիտական աշխատանքները վերաբերում են հիմնականում հայկական և ռուսական սիմֆոնիկ երաժշտության տեսությանը։
Հեղինակել է «Հայաստանի սիմֆոնիկ երաժշտությունը և գործիքային կոնցերտը» (1960, 1973, 1985), «Ալեքսանդր Հարությունյան» (1962), «Պոլիտոնայնության հարցերի շուրջ» (1967), «Հայաստանի սիմֆոնիկ երաժշտությունը 1955–65 թվականներին» (1974) և այլ աշխատությունները։
Սերգեյ Կոպտևը մահացել է 1992 թվականի ապրիլի 12-ին Երևանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 1992 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երաժշտագետներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ