Սերգեյ Կոշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կոշկին
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 16, 1954(1954-01-16) (70 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Սերգեյ Կոշկին (ռուս.՝ Серге́й Никола́евич Ко́шкин, հունվարի 16, 1954(1954-01-16), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1992 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ինֆորմատիկայի գիտա-հետազոտական կենտրոնի որակավորման բարձրացման կուրսերը և 2004, 2005 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման կուրսերը։ 1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1977-1981 թվականներ՝ Կոլումբիայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության վերահսկիչ ռեֆերնտ, ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ։
  • 1981-1985 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան երկրորդ բաժանմունքի երկրորդ և երրորդ քարտուղար։
  • 1985 թվականից մինչև 1990 թվականը Կոլումբիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության երրորդ, երկրորդ և առաջին քարտուղար։
  • 1990 թվականից մինչև 1992 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան երկրների վարչության առաջին քարտուղար։
  • 1992 թվականից մինչև 1993 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի դեպարտամենտի խորհրդական։
  • 1993 թվականից մինչև 1998 թվականը Վենեսուելայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2002 թվականի հոկտեմբերից մինչև 2005 թվականի օգոստոսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2005 թվականի օգոստոսից մինչև 2006 թվականի հունվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
  • 2005 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2013 թվականի նոյեմբերը 5-ը Ուրուգվայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև եղել է Լատինամերիկյան ինտեգրացիայի ասոցիացիայի ներկայացուցիչների կոմիտեի դիտորդ[1][2]։
  • 2013 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 17-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2016 թվականի օգոստոսի 17-ից Կոլումբիայում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի չորս երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի նոյեմբերի 7)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի փետրվարի 11)[4]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2013 թվականի ապրիլի 23)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]