Սերգեյ Գրիգորյան (ակադեմիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սերգեյ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Վաղարշակի Գրիգորյան
Ծնվել է1934, ապրիլի 12
Վարդենիս
Մահացել էդեկտեմբերի 26, 2016(2016-12-26)
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԵրկրաքիմիա
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Ալմա մատերՄոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտ
Գիտական աստիճանպրոֆեսոր և ակադեմիկոս
Ինչով է հայտնիԵրկրաբան, երկրաքիմիկոս
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Սերգեյ Վաղարշակի Գրիգորյան (1934, ապրիլի 12, Վարդենիս — 26.12.2016), հայ երկրաբան, երկրաքիմիկոս։ Երկրահանքաբանական գիտությունների դոկտոր (1971 թ.), պրոֆեսոր (1976 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ., թղթակից անդամ՝ 1986 թ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1964-1999 թթ. դասավանդել է ԵՊՀ, ՄՊՀ։ 1966-1975 թթ. եղել է Մոսկվայի Հազվագյուտ և ցրված տարրերի հանքաբանության, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ԳՀԻ բաժնի վարիչ, 1975-1986 թթ.՝ փոխտնօրեն, 1987-1992 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 1993-1999 թթ.՝ Արտասահմանյան երկրների երկրաբանության ինստիտուտի փոխտնօրեն (Մոսկվա), 1993 թվականից՝ Կիրառական երկրաքիմիայի միջազգային (ԱՊՀ) ընկերակցության նախագահ, 1999 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Երկրի մասին գիտությունների պրոբլեմային խորհրդի նախագահ, 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ[1]։

Հեղինակ է «Կույր» (ընդերքում թաքնված) հանքավայրերի երկրաքիմիական որոնումների ուսմունքի։ Հեղինակ է նաև 2 գիտական հայտնագործության՝ «Առաջնային եզրապսակների ուղղահայաց զոնալակայություն» (1979 թ.), «Մերձերկրյա մթնոլորտում քիմիական տարրերի բաշխման օրինաչափություն» (1990 թ.)[2]։

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Ընդերքի պատվավոր հետախույզ» կոչում, 1984 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերգեյ Գրիգորյանի կենսագրականը ՀՀ ԳԱԱ կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005