Սերգեյ Գուրենկո
Սերգեյ Գուրենկո բելառուս․՝ Сяргей Гурэнка | ||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | բելառուս | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 30, 1972[1][2][3] (50 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 172 սմ | |||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 72 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան/կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սերգեյ Վիտալևիչ Գուրենկո (բելառուս․՝ Сяргей Вітальевіч Гурэнка, սեպտեմբերի 30, 1972[1][2][3], Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլիային մարզիչ։ Բելառուսի ազգային հավաքականի նախկին ավագ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Գուրենկոն Բելառուսի Գրոդնո քաղաքի № 6 մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Խաղացել է Գրոդնոյի «Նեման» ակումբում, ապա տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ», որտեղ անցկացրել է մի քանի մրցաշրջան և գրավել իտալական «Ռոմա» ակումբի մարզիչ Ֆաբիո Կապելոյի ուշադրությունը. 1999 թվականին տեղափովել է «Ռոմա»։ Նոր ակումբում Սերգեյ Գուրենկոն թիմի կազմում տեղ գրավելու համար մրցակցել է Կաֆուի, Սամուելի, Կանդելայի ու Ալդաիրի հետ և կես տարվա ընթացքում դաշտ է դուրս եկել միայն ութ անգամ։ Արդյունքում ակումբը որոշել է Սերգեյ Գուրենկոյին վարձավճարային հիմունքներով կես տարով ուղարկել իսպանական «Սարագոսա», որտեղ նրան հաջողվել է տեղ գրավել թիմի հիմնական կազմում և հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։ Այնուհետև Սերգեյ Գուրենկոն վերադարձել է Իտալիա՝ համալրելով «Պարմա» ակումբի շարքերը, սակայն այդտեղ ևս երկար չի մնացել և տեղափոխվել է «Պյաչենցա», որտեղ նրան վերջապես հաջողվել է դառնալ հիմնական կազմի խաղացող. ակումբի կազմում նա մասնակցել է Իտալիայի առաջնության 25 հանդիպման և խփել մեկ գոլ՝ գրավելով «Միլանի» դարպասը։ Սակայն ակումբն անցել է Սերիա В, ինչի պատճառով Սերգեյ Գուրենկոն հեռացել է Իտալիայից ու վերադարձել «Լոկոմոտիվ», որի կազմում 2004 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Նա «Լոկոմոտիվի» երկրպագուների UnitedSouth միության կողմից ճանաչվել է 2008 թվականի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 2009 թվականին Սերգեյ Գուրենկոն տեղափոխվել է Մինսկի «Դինամո»[5], որտեղ էլ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան նույն թվականին։
2014 թվականին 41-ամյա Սերգեյ Գուրենկոն Մինսկի «Պարտիզան» ակումբի կազմում մասնակցել է Բելառուսի երկրորդ լիգայի յոթ հանդիպման. իր նորամուտը նա կատարել է ապրիլի 27-ին՝ առաջին տուրի՝ «Կլեցկ» ակումբի դեմ արտագնա խաղում (3։0)[6]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելառուսի ազգային հավաքականում իր դեբյուտը կատարել է 1994 թվականի մայիսի 25-ին՝ Ուկրաինայի հավաքականի դեմ ընկերական խաղում (1։3)։ Սահմանել է ռեկորդ Բելառուսի ազգային հավաքականում անցկացված խաղերի քանակով. ազգային թիմի կազմում նա մասնակցել է 80 հանդիպման և խփել երեք գոլ։ 2009 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Կուլչիյը նախ կրկնել է Գուրենկոյի ռեկորդը հավաքականում անցկացրած խաղերի թվով[7], ապա գերազանցել այն։
Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց անմիջապես հետո Սերգեյ Գուրենկոն նշանակվել է Մինսկի «Դինամո» ակումբի գլխավոր մարզիչ[8], եղել է ակումբի մարզչական շտաբի կազմում[9]։ Սակայն մեկ տարի անց նա թողել է պաշտոնը[10]։ Հետագայում նա գլխավորել է Ժոդինոյի «Տորպեդո ԲելԱԶ» ակումբը[11]՝ այդ պաշտոնում մնալով երկու տարի[12]։ 2012 թվականի օգոստոսի 31-ին նա նշանակվել է Մինսկի «Դինամոյի»[13], սակայն շուտով կրկին լքել է ակումբը[14]։
Որոշելով շարունակել իր մարզչական կարիերան՝ Սերգեյ Գուրենկոն վերադարձել է Ռուսաստան և ընդգրկվել «Կրասնոդարի» մարզչական շտաբի կազմում[15], սակայն հեռացել է Սլավոլյուբ Մուսլինի պաշտոնից ազատվելուց հետո[16]։ 2014 թվականի փետրվարին դարձել է «Սպարտակ-Նալչիկ» ակումբի մարզիչ[17], նույն թվականի հուլիսին նշանակվել է «Ամկարի» ավագ մարզիչ Սլավոլյուբ Մուսլինի մարզչական շտաբում։ Հետագայում Սերգեյ Գուրենկոն Սլավոլյուբ Մուսլինի հետ տեղափոխվել է բելգիական «Ստանդարդ», որտեղ երկուսն էլ աշխատել են երեք ամիս[18]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
/
Բելառուս[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի չեմպիոն - 2004
Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1995
Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (3) - 1998, 2005, 2006
Ռուսաստանի գավաթակիր (3) - 1995/1996, 1996/1997, 2006/2007
Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1997/1998
Ռուսաստանի սուպերգավաթակիր - 2005
Համագործակցության չեմպիոնների գավաթակիր - 2005
Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունքներն ըստ մրցաշրջանների[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան | Ակումբ | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
1989 | «Խիմիկ» (Գրոդնո) | 7 | 0 |
1990 | «Խիմիկ» (Գրոդնո) | 41 | 1 |
1991 | «Խիմիկ» (Գրոդնո) | 38 | 1 |
1992 | «Խիմիկ» (Գրոդնո) | 15 | 0 |
1992/1993 | «Նեման» (Գրոդնո) | 29 | 0 |
1993/1994 | «Նեման» (Գրոդնո) | 29 | 0 |
1994/1995 | «Նեման» (Գրոդնո) | 26 | 2 |
1995 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 13 | 0 |
1996 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 32 | 1 |
1997 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 32 | 1 |
1998 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 29 | 0 |
1999 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 6 | 2 |
1999/2000 | «Ռոմա» | 6 | 0 |
2000 | «Ռոմա» | 0 | 0 |
2000/2001 | «»Ռեալ Սարագոսա | 11 | 0 |
2001/2002 | «Պարմա» | 3 | 0 |
2002/2003 | «Պյաչենցա» | 25 | 1 |
2003 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 5 | 0 |
2004 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 26 | 0 |
2005 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 26 | 0 |
2006 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 29 | 1 |
2007 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 29 | 1 |
2008 | «Լոկոմոտիվ» (Մոսկվա) | 28 | 0 |
2009 | «Դինամո» (Մինսկ) | 15 | 0 |
2014 | «Պարտիզան» (Մինսկ) | 7 | 0 |
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Գուրենկոն ամուսնացած է, ունի երկու որդի՝ Արտյոմն (ծնվել է 1994 թվականին) ու Նիկիտան (ծնվել է 1998 թվականին), և մեկ դուստր՝ Պոլինան (ծնվել է 2008 թվականին)[19]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ Партизан-2002 (Минск)
- ↑ Гуренко перейдет из «Локомотива» в минское «Динамо»
- ↑ «ФК «Клецк» — ФК «Партизан» 0:3»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2017-05-03
- ↑ Кульчий повторил рекорд Гуренко по числу матчей за сборную Белоруссии
- ↑ Гуренко завершил карьеру и стал главным тренером минского «Динамо»
- ↑ Гуренко войдет в тренерский штаб минского «Динамо»
- ↑ Гуренко покинул пост главного тренера минского «Динамо»
- ↑ Гуренко возглавил жодинское «Торпедо»
- ↑ Гуренко покинул пост главного тренера «Торпедо-БелАЗ»
- ↑ «Гуренко стал спортивным директором минского «Динамо»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-02-ին։ Վերցված է 2017-05-03
- ↑ Сергей Гуренко покинул пост спортивного директора минского «Динамо»
- ↑ Гуренко вошел в тренерский штаб «Краснодара»
- ↑ Гуренко и Стоянович покинули тренерский штаб «Краснодара»
- ↑ Гуренко вошел в тренерский штаб нальчикского «Спартака»
- ↑ МУСЛИН И ГУРЕНКО ПОЛУЧИЛИ ОТСТАВКУ В ЛЬЕЖЕ
- ↑ Гуренко ушёл из «Локомотива» из-за дочери(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը «Դինամո» Մինսկ ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում Archived 2009-04-04 at the Wayback Machine.
- Профиль Ֆուտբոլիստի էջը «Լոկոմոտիվ» Մոսկվա ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում Archived 2007-01-03 at the Wayback Machine.
- Ելույթների վիճակագրությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կայքում. [Ֆուտբոլիստի էջը «Դինամո» Մինսկ ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում 2003], 2004, 2005, 2006, 2007, 2008
- Ֆուտբոլիստի էջը legioner.kulichki.com կայքում
- Ազգային հավաքականում ելույթների վիճակագրություն rsssf.com, 3 նոյեմբերի, 2006
- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սերգեյ Գուրենկո կատեգորիայում։ |
|
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բելառուս ֆուտբոլիստներ
- Բելառուս ֆուտբոլային մարզիչներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սարագոսայի ֆուտբոլիստներ
- Դինամո Մինսկի ֆուտբոլիստներ
- Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ