Սերգեյը ծնվել է 1990 թվականիփետրվարի 12-ինԴնեպր քաղաքում։ Ֆուտբոլի մանկական պատանեկական լիգայում հանդես է եկել տեղական՝ «Դնեպր-75», «Ինտեր», «Դնեպր» թիմերի կազմում։ Իր կարիերիայի սկզբում հանդես է եկել հարձակվողի դիրքով, ավելի ուշ նախաորակավորվել է որպես հարձակվողակ կիսապաշտպան։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին խաղով հանդես է եկել 2008 թվականիապրիլի 3-ինՈւկրաինայի առաջնության խաղում «Արսենալի» (Բելայա Ցերկով) կազմում։ Սերգեյն այս թիմում խաղացել է մինչև 2013 թվականի սկզբին։ Այս շրջանում Բելոյա Ցերկով ակումբում անցկացրել է 137 հանդիպում, խփել 4 գոլ։ Արսենալի կազմում Ալեքսանովը դարձել է երկրորդ լիգայի արծաթե մրցանակակիր։ Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում խաղացել է դոնեցկյան «Օլիմպիկ» ուկրաինական ֆուտբոլային ակումբում, որի կազմում 2014 թվականին դարձել է առաջին լիգայի հաղթող։ 2014 թվականի ամռանը «Օլիմպիկ» ակումբը բարձրացել է Պրեմիեր լիգա, իսկ Ալեքսանովը մնում է առաջինում` տեղափոխվելով «Գորնյակ Սպորտ» ֆուտբոլային ակումբ։ Կիսապաշտպանի հաջորդ թիմը դարձել է «Կրեմենը», որի հետ Ալեքսանովը դարձել է երկրորդ լիգայի բրոնզե մեդալակիր։ 2015 թվականի գարնանն ու աշնանը խաղացել է կրամատորսկյան «Ավանգարդ» ֆուտբոլային ակումբում։ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին տեղափոխվել է «Ինգուլեց» ակումբ[3]։ 2016 թվականի դեկտեմբերի վերջին դուրս է եկել պետրովսկյան թիմից[4]։ 2017 թվականի գարնանը միացել է «Նիկոլաև» ակումբին։ Նոր թիմի դեբյուտային խաղում նա գոլ է խփում իր նախկին ակումբին` «Ինգուլեցին»։ Նիկոլաևցիների կազմում խաղացել է 2016-2017 թվականների Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում։