Սերբական Հանրապետության ոստիկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերբական Հանրապետության ոստիկանություն
Հիմնադրված1992 թվականի ապրիլի 4
Սերբական Հանրապետության ոստիկանապետԴարկո Չուլում
Կայքmup.vladars.net

Սերբական Հանրապետության ոստիկանություն (սերբ.՝ Полиција Републике Српске), Սերբական Հանրապետության իրավապահ-գործադիր, օպերատիվ և քննչական ոստիկանական գործակալություն, որը հանդիսանում է Սերբական Հանրապետության ներքին գործերի նախարարության մարմիններից (սերբ.՝ Министарства унутрашњих послова Републике Српске): Հիմնադրվել է 1992 թվականի ապրիլի 4-ին[1] 2016 թվականի սեպտեմբերի 1-ից ոստիկանապետն է Դարկո Չուլումը[2]։

Ոստիկանության կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանապետերը վերջին տասնամյակում[խմբագրել | խմբագրել կոդը]

???? – 2004 Ռադոմի Նեգուշ
2004 – 2006 ապրիլի 7-ից Դրագոմիր Անդան
2006 հունիսից– 2010 հուլիսի 22 Ուրոշ Պենա
2010 հուլիսի 22 – 2016 սեպտեմբերի 1 Գոյկո Վասիչ
2016 սեպտեմբերի 1 Դարկո Չուլում

Ոստիկանական ստորաբաժանումների տեղակայումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբական Հանրապետության ոստիկանությունը բաժանված է վեց հատվածներից, որոնք ընդգրկում են Սերբական Հանրապետության տարածքը։

  • Պրիյեդորայի հասարակական անվտանգության կենտրոնը ընդգրկում է Պրիյեդոր, Նովի Գրադ, Կոզարսկա Դուբիցա, Կոստայնիցա, Օշտրա Լուկա, Կրուպա նա Ունի քաղաքների (գյուղերի, համայնքների) տարածքները։
  • Բանյա Լուկայի հասարակական անվտանգության կենտրոնը ընդգրկում է Բանյա Լուկա, Մրկոնիչ Գրադ, Գրադիշկա, Կնեժևո, Սրբաց, Կոտոր Վարոշ, Չելինաց, Լակտաշի, Շիպովո, Գորնի Ռիբնիկ քաղաքների (գյուղերի, համայնքների) տարածքները։
  • Դոբոյի հասարակական անվտանգության կենտրոնը ընդգրկում է Դոբոյ, Բրոդ, Դերվենտա, Մոդրիչա, Պետրովո, Տեսլիչ, Շամաց, Պելագլիչևո քաղաքների (գյուղերի, համայնքների) տարածքները։
  • Բիելինայի հասարակական անվտանգության կենտրոնը ընդգրկում է Բիելինա, Լոպարե, Ուգլևիկ, Յանյա, Զվորնիկ, Սրեբրենիցա, Սկելանի,Բրատունաց, Միլիչի, Վլասենիցա, Շեկովիչի քաղաքների (գյուղերի, համայնքների) տարածքները։
  • Իստոչնո Սարաևոյի հասարակական անվտանգության կենտրոնը ընդգրկում է Իստոչնո Սարաևո, Ֆոչա, Պալե, Սոկոլաց, Ռոգատիցա, Ստարի Գրադ, Տրնովո, Խան Պիյեսակ, Վիշեգրադ, Չայնիչե, Ռուդո, Նովո Գորաժդե, Կալինովիկ քաղաքների (գյուղերի, համայնքների) տարածքները։
  • Տրեբինե հասարակական անվտանգության կենտրոնը ընդգրկում է Տրեբինե, Բիլեչա, Գացկո, Նևեսինե, Բերկովիչի, Լյուբինե քաղաքների (գյուղերի, համայնքների) տարածքները

Սերբական Հանրապետության ոստիկանության աշխատակիցների պաշտոններ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1998 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրտսեր սերժանտ
  • Առաջին կարգի կրտսեր սերժանտ
  • Սերժանտ
  • Առաջին կարգի սերժանտ
  • Ավագ սերժանտ
  • Առաջին կարգի ավագ սերժանտ
  • Կրտսեր լեյտենանտ
  • Լեյտենանտ
  • Կապիտան
  • Առաջին կարգի կապիտան
  • Մայոր
  • Փոխգնդապետ
  • Գնդապետ
  • Գեներալ-մայոր
  • Գեներալ-փոխգնդապետ
  • Գեներալ-գնդապետ

1998 - 2004 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպա-ստաժյոր
  • Ոստիկանության սպա
  • Սեկտորի հրամանատար
  • Առաջին կարգի սեկտորի հրամանատար
  • Հերթափոխի պետ
  • Բաժանմունքի հրամանատար
  • Ոստիկանական բաժանմունքի հրամանատարի օգնական
  • Ոստիկանական բաժանմունքի հրամանատարի տեղակալ
  • Ոստիկանական բաժանմունքի հրամանատար
  • Հասարակական անվտանգության տեղամասի պետ
  • Ոստիկանության տեսուչ հասարակական անվտանգության կենտրոնում (ՆԳՆ)
  • ԱԱԿ ոստիկանության պետ
  • ՀԱԿ-ում ոստիկանության բաժնի պետ
  • ՀԱԿ-ում ոստիկանության տեղամասի պետ
  • Ներքին գործերի նախարարության կենտրոնում ոստիկանության տեսուչ (ՆԳՆ)
  • ՆԳՆ կենտրոնի գլխավոր տեսուչ
  • ՆԳՆ ոստիկանության բաժնի պետ
  • ՆԳՆ բարձրագույն դպրոցի պետ
  • ՀԱԿ-ի պետի օգնական
  • ՀԱԿ-ի պետի տեղակալ
  • ՀԱԿ-ի պետ
  • Ոստիկանության վարչության պետ
  • ՆԳՆ նախարարի տեղակալ
  • Ներքին գործերի նախարար

2004 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոստիկանության սպա
  • Ոստիկանության ավագ սպա
  • Սերժանտ
  • Ավագ սերժանտ
  • Կրտսեր տեսուչ
  • Տեսուչ
  • Ավագ տեսուչ
  • Անկախ տեսուչ
  • Գլխավոր տեսուչ
  • Ոստիկանության գեներալ-տեսուչ,
  • Ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ-տեսուչ

Սերբական Հանրապետության ՆԳՆ հատուկ բրիգադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МУП РС- ПРОСЛАВА КРСНЕ СЛАВЕ СУТРА У ТРЕБИЊУ». РЕПУБЛИКА СРПСКА - РТРС. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «Министарство унутрашњих послова Републике Српске». www.mup.vladars.net. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]