Նովի Գրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նովի Գրադ (այլ կիրառումներ)
Քաղաք
Նովի Գրադ
բոս․՝ Bosanski Novi, սերբ.՝ Нови Град / Novi Grad, խորվ.՝ Bosanski Novi
Bosanski Novi.jpg
Կոորդինատներ: 45°03′0″ հս․ լ. 16°23′0″ ավ. ե. / 45.05000° հս․. լ. 16.38333° ավ. ե. / 45.05000; 16.38333
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Սերբական Հանրապետություն]]
Շրջան[[Պրիեդոր]]
Համայնք[[Նովի Գրադ (համայնք)]]
ՔաղաքապետՍնեժանա Ռաիլիչ
Առաջին հիշատակում[[1280 թվական]]
Մակերես470 կմ²
ԲԾՄ216 մետր
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն11 063[1] մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ52
Փոստային ինդեքս79 220
Պաշտոնական կայքopstina-novigrad.com
##Նովի Գրադ (Բոսնիա և Հերցեգովինա)
Red pog.png
Երկաթուղային կայարան

Նովի Գրադ (բոս․՝ Bosanski Novi, սերբ.՝ Нови Град / Novi Grad, խորվ.՝ Bosanski Novi), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսային հատվածում։ Համարվում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Մտնում է Սերբական Հանրապետության Պրիեդոր շրջանի կազմում։ Քաղաքը տեղակայված է Ունա գետի վրա՝ Խորվաթիայի հետ սահմանին։ Քաղաքում գործում են փոստ, հիվանդանոց, տարրական և միջնակարգ դպրոցներ, խանութներ, մշակույթային կենտրոններ և այլն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև բոսնիական պատերազմը քաղաքը կոչվել է Բոսանսկի Նովի։ Պատերազմից հետո Սերբական Հանրապետության կառավարության կողմից քաղաքը անվանափոխվել է Նովի Գրադ, կամ ուղղակի Նովի, որը սակայն հետագայում ժամանակավորապես չեղարկվել է Բոսնիա և Հերցեգովինայի դատարանի կողմից և հաստատվել է Նովի Գրադ անվանումը[2][1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովի Գրադ համայնքը տեղակայված է Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սանա և Ունա գետերի միջև։ Զբաղեցնում է 470 կմ² մակերես։ Այստեղ գերակշռում է բարեխառն մայրցամաքային կլիման։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովի Գրադ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1280 թվականին՝ հռոմեական Castrum Novum անվանման ներքո, որը թարգմանաբար նշանակում է «նոր քաղաք»։ 1895 թվականին Ավստրո-Հունգարական կառավարիչները քաղաքը անվանափոխել են Բոսանսկի Նովի։ Ունա և Սանա գետերի վրա եղել են փայտե կամուրջներ։ Բնիկները զգուշանում էին գարնանային և աշնանային վարարաջրերից։ 1872 թվականին Բոսանսկի Նովին դարձել է Բոսնիական Կրաինայի առաջին համայնքը, որը ունեցել է երկաթուղային կայարան։ Կայարանը համայնքին առավելություն էր տալիս ուրիշների նկատմամբ։ Առաջին հիվանդանոցը այստեղ կառուցվել է մոտավորապես 1872 թվականին:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք՝

  • բոսնիացիներ - 6,831 (50,27 %);
  • սերբեր - 5,121 (37,68 %);
  • հարավսլավներ - 1,117 (8,22 %);
  • խորվաթներ - 187 (1,37 %);
  • այլազգիներ - 332 (2,46 %).
ընդամենը: 13,588 մարդ

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին համայնքի բնակչության մեծամասնությունը կազմում էին էթնիկ սերբերը։

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 11 063 մարդ, իսկ համայնքի բնակչությունը՝ 28 799 համայնք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]