Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան
Observatorio astronómico El Roble.jpg
Տեսակաստղադիտարան
Աստղադիտարանի կոդ805
ԵրկիրFlag of Chile.svg Չիլի
Կոորդինատներ: 32°58′35.000000100393″ հվ. լ. 71°0′47.000000101577″ ամ. ե. / 32.97638888891677311° հս․. լ. 71.01305555558377591° ավ. ե. / 32.97638888891677311; 71.01305555558377591 և Կոորդինատներ: 32°58′34.320000099995″ հվ. լ. 71°0′53.280000099978″ ամ. ե. / 32.97620000002777374° հս․. լ. 71.01480000002777615° ավ. ե. / 32.97620000002777374; 71.01480000002777615{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page

Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայան (իսպ.՝ Estación Astronómica de Cerro El Roble, աստղադիտարանի կոդը` — «805»), աստղադիտարան Չիլիում Սեռո Էլ Ռոբլե լեռան գագաթին: Հիմնադրվել է 1968 թվականին: Աստղադիտարանը պատկանում է Չիլիի համալսարանին:

Սեռո Էլ Ռոբլեի աստղագիտական կայանը ստեղծվել է համաձայն Չիլիի համալսարանի և Պուլկովոյի աստղադիտարանի միջև կնքված պայմանագրի: Մինչ այս աստղադիտարանի շինարարության սկիզբը խորհրդային աստղագետները դիտարկումներ էին կատարում «Սեռո Կալան աստղադիտարանում» (ՄԱՄ կոդը՝ 806):

1973 թվականի սեպտեմբերի 11-ից աստղադիտարանում դադարեցվել են դիտարկումները, սա պայմանավորված էր երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումով, որը ղեկավարում էր Աուգուստո Պինոչետը: Խորհրդային գիտնականները ստիպված էին հեռանալ երկրից, Չիլիում թողնելով տեխնիկան:

Կայանի աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղադիտարանի հայտնի աշխատակիցներից էին՝

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • АЗТ-16 — Մաքսուտովի համակարգի երկումենիսկանի աստղաչափ (D=700/1000 մմ, F=2076 մմ, տեսադաշտը 5x5 աստիճան)[2]: Կառուցված 1964 թվականին ЛОМО-ում, նախագծող Դմիտրի Մաքսուտովի ղեկավարությամբ:

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 40 աստերոիդ և 4 գերնոր:
  • 4753 աստղաչափական դիտարկումներ հրապարակված 1968-ից 1987 թվականները[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը