Դմիտրի Մաքսուտով
Դմիտրի Մաքսուտով Дмитрий Максутов | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 11 (23), 1896 Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 12, 1964[1] (68 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Pulkovo Observatory cemetery |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ, ճարտարագետ և ֆիզիկոս |
| Հաստատություն(ներ) | Պետական օպտիկական ինստիտուտ և Պուլկովոյի աստղադիտարան |
| Գործունեության ոլորտ | օպտիկա |
| Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[2] |
| Ալմա մատեր | Նիկոլաևյան ինժեներական դպրոց |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
| Պարգևներ | |
| Հայր | Q111635500? |
Դմիտրի Դմիտրիևիչ Մաքսուտով (ռուս.՝ Дмитрий Дмитриевич Максутов, ապրիլի 11 (23), 1896, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 12, 1964[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային գիտնական, աստղագիտական օպտիկայի մասնագետ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946 թ.)։
Ավարտել է Պետերբուրգի Ռազմաինժեներական ուսումնարանը (1914 թ.)։ Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ ռուսական բանակի կազմում մասնակցել է Արևմտյան Հայաստանում թուրքական զորքերի դեմ մղվող մարտերին։ 1930 թվականին Լենինգրադի Օպտիկական ինստիտուտում կազմակերպել է աստղագիտական օպտիկայի լաբորատորիա։ 1952 թվականից աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։ Աշխատությունները վերաբերում են ստվերային և օպտիկական հետազոտման այլ մեթոդների կատարելագործման օպտիկական խոշոր սարքերի պատրաստման տեխնոլոգիայի հարցերին։ Ստեղծել է մենիսկային համակարգով օպտիկական սարքերը։ Մաքսուտովը գիտական գործարար կապեր է ունեցել Բյուրականի աստղադիտարանի և ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայի հետ։ Այստեղ Մաքսուտովի համակարգի դպրոցական աստղադիտակներ են պատրաստվել ՀԽՍՀ և այլ հանրապետությունների ու սփյուռքի դպրոցների համար։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թ., 1946 թ.)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Максутов Дмитрий Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 716. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մաքսուտով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 12 մահեր
- 1964 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս գիտնականներ
- Ռուս աստղագետներ
- Խորհրդային գյուտարարներ
- 20-րդ դարի աստղագետներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Խորհրդային ճարտարագետներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- 20-րդ դարի գիտնականներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ