Հեյնո Պոտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեյնո Պոտեր
Хейно Иоганнович Поттер
Ծնվել էապրիլի 13, 1929(1929-04-13)
Մահացել էմայիսի 22, 2007(2007-05-22) (78 տարեկանում)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանPulkovo Observatory cemetery
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Պուլկովոյի աստղադիտարան
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ

Հեյնո Պոտեր (ռուս.՝ Хейно Иоганнович Поттер, ապրիլի 13, 1929(1929-04-13) - մայիսի 22, 2007(2007-05-22), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս աստղագետ, աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին գերազանց ավարտել է Տալինի Կեսկլիննասկիի ռուսական գիմնազիան[1], որից հետո ավարտել է Լենինգրադի համալսարանի մաթեմատիկա-մեխանիկական ֆակուլտետը: Լինելով համալսարանի ուսանող դարձավ 400 մետր վազքի ԽՍՀՄ չեմպիոն, և ԽՍՀՄ հավաքականի շարքերում մասնակցել է 1952 թվականի Ամառային օլիմպիական խաղերին ում Հելսինկիում[2]:

Աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում 1954 թվականից: Հայտնի է իր աստղաչափության բնագավառում կատարած հետազոտություններով: Հայտնաբերել է մեկ աստերոիդ: 1967 թվականին Ն. Գ. Ռիզվանովի հետ համատեղ կազմակերպեց Պուլկովյան աստղադիտարանի Օրդուբադի արշավախումբը, որի արդյունքում հիմնվեց Բատաբատյան աստղադիտարանը Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար մարզում: Աշխատել է նաև Սեռո-Էլ-Ռոբլե կայանում Չիլիում: 1972-ից 1989 թվականները հանդիսանում էր Պուլկովյան աստղադիտարանի լուսանկարչական աստղաչափության և աստղերի աստղագիտության բաժնի վարիչ: 1983 թվականին ղեկավարել է Ռուսական Գիտությունների Ակադեմիայի Բոլիվիական ազգային աստղադիտարան ուղարկված արշավախումբը:

Մահացել է 2007 թվականի մայիսի 22-ին: Հուղարկավորված է Պուլկովյան աստղադիտարանի գերեզմանոցում: Նրա պատվին է անվանվել (7320) Պոտեր աստեորիդը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]