Սեպիդե Ռաշնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպիդե Ռաշնո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1994(1994-10-21) (29 տարեկան)
ԾննդավայրԽորամաբադ, Իրան
Քաղաքացիություն Իրան[1]
Մասնագիտությունգրող, արվեստագետ և ակտիվիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Sepideh Rashnu Վիքիպահեստում

Սեպիդե Ռաշնո (պարս.՝ سپیده رشنو, հոկտեմբերի 21, 1994(1994-10-21), Խորամաբադ, Իրան), իրանցի գրող, որը բանտարկվել է պետության սահմանված հիջաբ կրելու կանոնների դեմ բողոքելու համար։ 2022 թվականի հուլիսին նա այս կանոնների շուրջ վիճաբանել է հասարակական ավտոբուսում գտնվող մեկ այլ կնոջ հետ, այս վեճի տեսանյութը վիրուսային Է դարձել սոցիալական ցանցերում[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպիդե Ռաշնոն ձերբակալվել է 2022 թվականի հուլիսի 16-ին այն բանից հետո, երբ իր և մեկ այլ կնոջ միջև ավտոբուսի վեճի տեսանյութը վիրուսային է դարձել։ Վիճաբանությունը տեղի է ունեցել Ռայե Ռաբիի, կնոջ, որ փորձում էր հրապարակայնորեն կիրառել Իրանի կառավարության պարտադիր հիջաբի քաղաքականությունը, և Ռաշնոյի միջև, որը Ռաբիիի խոսքերով, հիջաբ չի կրել «պատշաճ կերպով»։ Հաղորդվում է նաև, որ վիճաբանության ժամանակ Ռաշնոյի վրա հարձակվել են[3][4]։

Ավելի ուշ՝ 2022 թվականի հուլիսին, IRIB պետական հեռուստաալիքը հեռարձակել է Ռաշնոյի խոստովանության տեսագրությունը, որը, ըստ տեղեկությունների, տեսագրվել էր հարկադրանքի տակ։ Հաղորդվել է նաև, որ խոստովանության ձայնագրությունից մի քանի օր առաջ նա գտնվում էր Թեհրանի հիվանդանոցներից մեկում ներքին արյունահոսության պատճառով, հնարավոր է՝ խոշտանգումների պատճառով[5][6]։

Ռաշնոն ազատ է արձակվել Էվինի բանտից 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ որպես գրավ տրամադրելով 8,000,000,000 IRR (մոտավորապես 29,000 ԱՄՆ դոլար)[7][8][9][10][11][12][13].

Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի նոյեմբերին Ռաշնոն ընդգրկվել է BBC-ի 100 կանանց ցուցակում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.bbc.co.uk/news/resources/idt-02d9060e-15dc-426c-bfe0-86a6437e5234
  2. «ادامه واکنش‌ها به جنجال «آمر به معروف» در اتوبوس؛ نام زن معترض سپیده رشنو است». صدای آمریکا (Voice of America) (պարսկերեն). 2022 թ․ հուլիս. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  3. 3,0 3,1 «مقاومت علیه حجاب اجباری؛ سپیده رشنو دستگیر شد – DW – ۱۴۰۱/۴/۲۷». Deutsche Welle (DW) (պարսկերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  4. «Sepideh Rashnu». United States Commission on International Religious Freedom (USCIRF). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  5. «Iranian activists stand with woman jailed over hijab rule in viral video». Arab News (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «سپیده رشنو تصویری جدید از سپیده رشنو منتشر شد؛ قوه قضائیه می‌گوید او تفهیم اتهام شده». BBC News فارسی (պարսկերեն). 2022 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «سپیده رشنو با قرار وثیقه آزاد شد». fararu.com (պարսկերեն). 2022 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «سپیده رشنو آزاد شد». ایسنا (ISNA) (պարսկերեն). 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  9. «با تودیع وثیقه ۸۰۰ میلیونی؛ سپیده رشنو آزاد شد». شرق (Shargh Daily) (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «سپیده رشنو، زن معترض به حجاب اجباری، با قرار وثیقه از زندان اوین آزاد شد». ایران اینترنشنال (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  11. «"سپیده رشنو" آزاد شد». خبرآنلاین (պարսկերեն). 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  12. ایران, عصر (2022 թ․ օգոստոսի 30). «سپیده رشنو آزاد شد». fa (պարսկերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  13. «سپیده رشنو آزاد شد | پایگاه خبری تحلیلی انصاف نیوز». انصاف نیوز (պարսկերեն). 2022 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  14. «BBC 100 Women 2023: Who is on the list this year?». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպիդե Ռաշնո» հոդվածին։